Հուլիսի 5-ին՝ երթ, հուլիսի 8-ին՝ հանրահավաք. «Դիմադրության» շարժման առաջիկա անելիքները
«Այս շարժումը չի մարելու, շարժմանը նոր թափ ու նոր ուժ ենք տալու, հսկայական աշխատանք ենք անում, որի արդյունքները քաղաքացիները տեսնելու են, այս պայքարի արդյունքները մեզ համար կարևոր է»,- երթից հետո Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Դիմադրության» շարժման ղեկավարներից Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ իշխանություններն այնքան վախեցած են, որ «Դիմադրության» շարժման ակտիվիստներին զորահավաքի հրավեր են ուղարկում։
«Զորահավաքի թուղթ են ուղարկում այն անդամներին, ովքեր այս պահին գտնվում են բանտարկության մեջ։ Մանուկյանին Տարոնին են ուղարկել, ով 44-օրյա պատերազի մասնակից է, առաջին գծում է եղել, այսօր «Արթիկ» ՔԿ-ում է, Գևորգ Մուրադյանին։ Սրանց սրիկայությունն ու վախը հասել է այդ աստիճանի։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ մենք հաղթելու ենք»,- ասաց նա։
Ներկայացնելով հաջորդ շաբաթվա անելիքները՝ նա տեղեկացրեց, որ հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, ժամը 11.00-ին երթ են նախատեսում ի պաշտպանություն Հայաստանի Սահմանադրության, պետական խորհրդանիշների, հուլիսի 8-ին ժամը 19։30 տեղի կունենա հանրահավաք, շաբաթվա ընթացքում կշարունակեն կազմակերպական աշխատանքները։
Հարակից հրապարակումներ`
- «Դիմադրություն» շարժման երթը՝ Երևանի կենտրոնական փողոցներով
- Պնդում ենք,որ ժողովրդի թիկունքում ձեռք են բերել պայմանավորվածություն՝ Բերձորը հանձնելու կապակցությամբ․ Իշխան Սաղաթելյան
- Նիկոլ Փաշինյանը ձեզ նոր պատերազմ է բերում և նոր կորուստներ է բերելու. Տիգրան Աբրահամյան
- Թքած ունենք դրա վրա, թող մտածի Նիկոլը․ Վահե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան