Նախկին լրագրողն ու հաղորդավարը՝ Իսրայելի վարչապետ
«Ապագա կա» կուսակցության նախագահ Յիր Լապիդը հուլիսի 1-ի գիշերվանից պաշտոնապես ստանձնել է Իսրայելի վարչապետի պաշտոնը։ Այս մասին գրում է Tengrinews.kz կայքը՝ հղում անելով The Times of Israel-ին։
Նա երկրի 14-րֆ վարչապետն է։ Նա վարչապետի պաշտոնակատար է մինչև նոր գործադիր մարմնի ձևավորումը, ինչը տեղի կունենա նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։
«Մենք ամեն ինչ կանենք հրեական ժողովրդավարական պետության համար, որն ուժեղ և բարգավաճ է, քանի որ սա մեր գործն է և ամենակարևորը», - ասել է Լապիդը:
Յիր Լապիդը իսրայելցի լրագրող, գրող, դրամատուրգ, պետական և հասարակական գործիչ է։ «Ապագա կա» կուսակցության կուսակցության առաջին նախագահն ու հիմնադիրը։ Իսրայելի արտաքին գործերի նախարարն է եղել 2021 թվականի հունիսի 13-ից։
Սկսել է որպես ռազմական թղթակից բանակային թերթում: 1988 թվականից նա աշխատել է որպես թղթակից և սյունակագիր իսրայելական երկու խոշորագույն թերթերում։ Զբաղվել է բռնցքամարտով, նկարահանվել է որպես դերասան իսրայելական երկու ֆիլմում՝ 1991 և 1994 թվականներին։ 1994 թվականից աշխատել է որպես հեռուստահաղորդավար։ Հրատարակությունների և գրքերի հեղինակ է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան