Լիբիայում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք և հրկիզել
Լիբիայի Տոբրուկ քաղաքում նախօրեին ցուցարարները ներխուժել են Ներկայացուցիչների պալատի շենք ու հրկիզել։
dw.com-ը գրում է, որ ցուցարարներն իրենց դժգոհությունն են բարձրաձայնել կենսապայմանների լուրջ վատթարացման, էլեկտրաէներգիայի երկարատև անջատումների մասին, որոնք սրվել են մի քանի նավթային կայանների շրջափակմամբ զինված ընդդիմադիր խմբերի միջև բախումների պատճառով:
Ըստ տեղական հեռուստաալիքների, ցուցարարները մտել են շենք և այնտեղ վանդալիզմի գործողություններ կատարել։ Նրանք տարածքում այրել են անվադողեր։ Ըստ որոշ տեղեկությունների, հրդեհ է բռնկվել մի շարք սենյակներում, այրվել են նաև պատգամավորների մեքենաները։ Հարձակման պահին շենքում մարդ չի եղել, քանի որ ուրբաթ օրը Լիբիայում հանգստյան օր է։ Օբյեկտի տարածք հնարավոր է եղել ներթափանցել այն բանից հետո, երբ ցուցարարներից մեկը բուլդոզերի օգնությամբ քանդել է դարպասի մի մասը։
Տրիպոլիում գտնվող վարչապետը թվիթերյան իր էջում գրել է, որ իր ձայնը ավելացնում է ցուցարարների ձայնին և կոչ արել ընտրություններ անցկացնել:
Լիբիայում քաոս է տիրել 2011 թվականին բռնապետ Մուամար Քադաֆիի տապալումից հետո։ Տրիպոլիում ստեղծվել է ազգային միասնության կառավարություն, որը ճանաչվել է ՄԱԿ-ի կողմից, սակայն վերահսկում է երկրի ավելի փոքր հատվածը։ Միաժամանակ երկրի արևելքում՝ Տոբրուկում, նստում է միապալատ խորհրդարանը՝ Ներկայացուցիչների պալատը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին