Խորտակված «Սարատով» դեսանտային նավը բարձրացվել է ծովի հատակից
«Սարատով» մեծ դեսանտային նավը (BDK) բարձրացվել է ջրի տակից, որը մարտ ամսին անձնակազմը նպատակային խորտակել էր Զապորոժիեի շրջանի Բերդյանսկ քաղաքի նավահանգստում՝ զինամթերքի պայթյունից խուսափելու համար: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասել է շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
«Բերդյանսկի նավահանգստում իրականացվել է 1171 Տապիր նախագծի խորտակված «Սարատով» խոշոր դեսանտային նավը բարձրացնելու գործողություն»,-ասել է Ռոգովը Telegram-ի իր ալիքում։
Նավը խոցվել է մարտի 24-ին ուկրաինական զինուժի կողմից «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով հարվածներ հասցնելու հետևանքով։ Ռոգովի խոսքով՝ որոշվել էր ջրասույզ անել BDK-ն, որպեսզի սկսված հրդեհի պայմաններում խուսափեն նավում գտնվող զինամթերքի պայթյունից։ Նավը ծովի մակերևույթ է բարձրացվել ուրբաթ օրը։
Հարակից հրապարակումներ`
- Լեհաստանի իշխանությունները չեղյալ կհայտարարեն ուկրաինացի փախստականների նպաստները
- Ռուսաստանը «չի կարող և չպետք է հաղթի» Ուկրաինայում. Մակրոն
- Ռուս սակրավորները պայթուցիկ առարկաներից լիովոին մաքրել են Սոս գյուղի տարածքները
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան