Համլետ Հովսեփյան. ժամանակակից արվեստի մենակյացը
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում ՀայԱրտ մշակութային կենտրոնը հուլիսի 11-13-ը կազմակերպում է նվիրում-միջոցառում՝ Համլետ Հովսեփյանի վիդեո պերֆորմանսների եռօրյա չընդհատվող ցուցադրությունը: Այս մասին տեղեկանում ենք «Ոսկե ծիրան» փառատոնի ֆեյսբուքյան էջից։
«Հայ ժամանակակից արվեստի քառասուն-հիսուն տարվա պատմության մեջ հնարավոր չէ գտնել մեկ ուրիշ արվեստագետ, որի ստեղծած Հայաստանը կարողանար իր մասշտաբայնությամբ, իր ընդգրկումով ու խորությամբ, իր շոշափելի նյութականությամբ համեմատվել աշնակցի Համլետի կերտած երկրի կերպարի հետ։
Մի արվեստագետի, որը ողջ կյանքի ընթացքում խոփի պես խրված լինելով և խոփի պես աշխատելով իր հողում, այդ հողը դարձրեց տեղ, իրական մի ուխտատեղի` ժամանակակից արվեստի միջազգային քարտեզի վրա»»,- գրել է արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը։
Համլետ Հովսեփյանը ծնվել է 1950 թվականի նոյեմբերի 7-ին, Աշնակ գյուղում։ 1974թ.-ին ավարտել է Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1978-80թթ. ապրել և ստեղծագործել է Մոսկվայում: Համլետ Հովսեփյանը լայն ճանաչում է ձեռք բերել 1990-ական թվականներից: 1986-2019 թթ. նա ունեցել է անհատական 8 ցուցահանդես Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում և 8 տասնյակից ավելի խմբային ցուցահանդեսներ և ժամանակակից խոշոր նախագծեր աշխարհի տարբեր երկրներում, մասնավորապես՝ 2001 թ.-ին Վենետիկի 49-րդ միջազգային բիենալեում, որի համար պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության դիպլոմով: ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ պարգևատրվել է ՀՀ վարչապետի մեդալով, հայ արվեստն արտերկրում լավագույնս ներկայացնելու համար 2011 թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության դիպլոմով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան