Հուրգադայում շնաձկան հարձակման հետևանքով մահացած կինը զբոսաշրջիկ չի եղել
Հուլիսի 1-ին Եգիպտոսի Կարմիր ծովի ափին գտնվող հանգստավայր Սահլ Հաշեշ շրջանում շնաձկան հարձակման ենթարկված Ավստրիայի քաղաքացին զբոսաշրջիկ չի եղել։ 68-ամյա կինը ամուսնացած է եղել եգիպտացու հետ և մշտապես բնակվում էր Հյուսիսային Աֆրիկայում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ոչ տեղական ԶԼՄ-ներին։
Վեստի.ռու-ն գրում է, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը Եգիպտոսի լողափերից մեկում։ Ծովում շնաձկան հարձակման ենթարկված կինը կորցրել է ձեռքն ու ոտքը։ Դաժան դեպքը տեղի է ունեցել հենց ափի մոտ հանգստացողների աչքի առաջ։
Կնոջը շտապօգնության մեքենայով տեղափոխել են, սակայն չեն հասցրել հասցնել հիվանդանոց. տուժածը մեքենայում մահացել է ցավային շոկից։
Ռիա նովոստին գրում է, որ դեպքից հետո այդ շրջանում երեք օր արգելվել է լողալը, դայվինգը, ձկնորսությունը։