«Հրապարակ». Ո՞վ է դառնալու ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ «Քաղպայմանագիր» խմբակցությունը նիստ է հրավիրել ու որոշել, թե ով պետք է դառնա ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ Ներկայացվել է 2 թեկնածու՝ ՔՊ-ական պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանն ու Արմեն Խաչատրյանը։ ՔՊ մեծամասնության ձայները ստացել է Արմեն Խաչատրյանը, ուստի առաջիկայում հենց նրա թեկնածությունը կներկայացնեն հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։
Հիշեցնենք, որ դա ընդդիմությանը հասանելիք փոխնախագահի պաշտոնն է, որտեղ «Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, սակայն ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով շարունակաբար մերժում էին նրան։ Ի վերջո, իշխանությունն ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ արեց, որ հնարավորություն ունենա հերթական մերժումից հետո իրենց թեկնածուին առաջադրել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան