Շվեդիայում հայտարարել են Էրդողանի «տհաճ անակնկալի» մասին ՆԱՏՕ-ի համար
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե ինքը Ստոկհոլմից երաշխիքներ է ստացել արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության 73 անդամների արտահանձնման համար, «տհաճ անակնկալ» էր Շվեդիայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի համար: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս կարծիքն է հայտնել SVT շվեդ լրագրող Հենրիխ Սիլվերը։
Ֆինլանդիան, Շվեդիան և Թուրքիան հունիսի 28-ին անվտանգության հուշագիր են ստորագրել։ Երկրները պայմանավորվել են ամրապնդել ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը՝ ներառյալ տեղեկատվության փոխանակումը և Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամների արտահանձնման մասին համաձայնագիրը։
«Նախագահ Էրդողանի հայտարարությունը իսկապես տհաճ անակնկալ էր Շվեդիայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրների համար»,- ասել է Սիլվերը։
Նրա խոսքով, Թուրքիայի ղեկավարը դաշինքի գագաթնաժողովի ավարտին իր հայտարարությամբ «զարմացրել է մամուլի ողջ կորպուսին»։
«Այսպիսով նա ցույց է տալիս, որ դիրիժորի փայտիկը դեռ հենց իր ձեռքում է և ինքն է որոշում, թե Շվեդիան և Ֆինլանդիան երբ անդամագրվեն ՆԱՏՕ-ին»,- նշում է լրագրողը։
Սիլվերը հիշեցնում է, որ հաջորդ տարի Թուրքիայում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, ուստի Էրդողանի հայտարարությունները, նրա կարծիքով, թելադրված են եղել ներքաղաքական պատճառներով։
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ի երկրները հունիսի 29-ին պաշտոնապես դաշինք կհրավիրեն Ֆինլանդիային և Շվեդիային
- Թուրքիայի պատճառով Ֆինլանդիան դժվար թե կարողանա մինչև սեպտեմբեր դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Ֆինլանդիայի նախագահ
- Թուրքիան 10 պայման է առաջադրում Շվեդիային և Ֆինլանդիային՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար