Ուզբեկստանի ՆԳՆ-ն հուլիսի 1-ին հայտնել է Նուկուսում իշխանություններին զավթելու փորձի մասին
Ուզբեկստանի ներքին գործերի նախարարությունը շաբաթ օրը հայտնել է, որ ուրբաթ օրը հանցավոր խումբը փորձել է գրավել Ղարակալպաքստանի շրջանի Նուկուսի պետական մարմինները։ Լուրը հայտնել է ՏԱՍՍ-ը
«2022 թվականի հուլիսի 1-ին Նուկուս քաղաքում հանցավոր խումբը կազմակերպել է ապօրինի գործողություններ՝ արտահայտված Ղարակալպաքստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները զավթելու փորձով»,-ասվում է նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ անկարգությունների կազմակերպիչները քաղաքացիներին հավաքել են Ղարակալպաքստանի վարչական շենքերի համալիրի դիմացի հրապարակում և փորձել կազմակերպել կառույցների գրավումը։
«Սադրիչները, հենվելով հավաքված քաղաքացիների վրա, փորձ են արել գրավել պետական ինստիտուտները և այդպիսով պառակտել հասարակությունը, ապակայունացնել Ուզբեկստանի հասարակական-քաղաքական իրավիճակը»,-հավելել է ՆԳՆ-ն։
Հարակից հրապարակումներ`
- Ուզբեկստանը չի նախատեսում վերականգնել իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին
- Ուզբեկստանի քաղաքացիները փորձել են գողանալ ՌԴ կառավարական կապի մալուխները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին