Բանդերայի մասին Գերմանիայում Ուկրաինայի դեսպանի խոսքերը սուր քննադատության տեղիք են տվել
Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկի հայտարարություններն ուկրաինացի ազգայնական քաղաքական գործիչ Ստեպան Բանդերայի դերի մասին Հոլոքոստի բանալիզացում են։ «Դոյչե վելլեի» փոխանցմամբ, այդ մասին ասված է Բեռլինում Իսրայելի դեսպանատան Twitter-ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Ուկրաինայի դեսպանի հայտարարությունները պատմական փաստերի խեղաթյուրում են, Հոլոքոստի բանալիզացում և վիրավորանք նրանց հիշատակին, որոնք սպանվել են Բանդերայի և նրա կողմնակիցների կողմից: Մելնիկի խոսքերը խաթարում են նաև աշխարհում ժողովրդավարական արժեքներին համապատասխան ապերլու համար ուկրաինացի ժողովրդի խիզախ պայքարի տրամաբանությունը»,-ասվում է Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ։
Ուկրաինացի դիվանագետի դիրքորոշումը քննադատել է նաև Լեհաստանը։
«Նման կարծիքն ու նման խոսքերը բացարձակապես անընդունելի են»,-Wirtualna Polska-ին ասել է փոխարտգործնախարար Մարչին Պրժիդաչը։ Հարցին, թե Վարշավան Մելնիկից ներողությո՞ւն է ակնկալում, Պրժիդախը պատասխանել է. «Մեզ ավելի շատ հետաքրքրում է Ուկրաինայի կառավարության դիրքորոշումը, քան անհատներինը: Քանի որ Ուկրաինայի ԱԳՆ-ն հեռու է մնացել Մելնիկի հայտարարություններից՝ այն բավարար է»:
Իր հերթին Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ ի գիտություն են ընդունել Գերմանիայում Ուկրաինայի դեսպանի խոսքերը։ Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ տեղի ունեցածի հարցում գերմանական կողմը հենվում է Ուկրաինայի ԱԳՆ դիրքորոշման վրա։
Ուկրաինայի ԱԳՆ-ն, մասնավորապես, ընդգծել է, որ այն կարծիքը, որ Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը հայտնել է գերմանացի լրագրողի հետ հարցազրույցում, իրենն է և չի արտացոլում Ուկրաինայի ԱԳՆ դիրքորոշումը։
Գերմանիայում Ուկրաինայի դեսպանն ավելի վաղ հարցազրույց էր տվել գերմանացի լրագրող Տիլո Յունգին, որը YouTube քաղաքական Jung&Naiv շոուի հիմնադիրն է։ Զրույցի ընթացքում դիվանագետը, մասնավորապես, հայտարարել է. «Ոչ մի ապացույց չկա, որ Բանդերան սպանել է հարյուր հազարավոր հրեաների։ Սա մի նարատիվ է, որը ռուսները դեռ տարածում են և այն աջակցություն է գտնում Գերմանիայում, Լեհաստանում և Իսրայելում:
Հարակից հրապարակումներ`
- Քիսինջերը թվարկել է ուկրաինական հակամարտության երեք հնարավոր ելքերը
- Ուկրաինայի հերոս Ստեփան Բանդերայի հուշարձանին ձվեր են նետել Ուկրաինայում
- Բանդերականները ղարաբաղյան ճակատում. Նրանք պատրաստ են վերադառնալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան