ՌԴ կառավարությունը ռուբլու կվերածի հացահատիկի և արևածաղկի ձեթի արտահանման տուրքերը
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում է ստորագրել, ըստ որի՝ հացահատիկի, արևածաղկի ձեթի և ալյուրի տուրքերի հաշվարկը կատարվելու է ռուբլով, այլ ոչ թե դոլարով։ Ըստ «Գազետա ռու»-ի՝ համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:
Ինչպես նշվում է օրինագծում, ցորենի արտահանման մաքսատուրքի հաշվարկման բազային գինը մեկ տոննայի դիմաց այժմ կազմում է 15000 ռուբլի, գարու, եգիպտացորենի և ալյուրի համար՝ 13,875 ռուբլի, արևածաղկի ձեթի համար՝ 82,5 հազար ռուբլի։ Հաշվարկի բանաձևում օգտագործվում է ռուբլու նկատմամբ դոլարի միջին թվաբանականը, որը սահմանվել է Ռուսաստանի Բանկի կողմից հացահատիկային մշակաբույսերի արտահանման մաքսատուրքի հաշվարկման օրվան նախորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
Փաստաթուղթը նաև նախատեսում է մեկ տարով՝ մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը, արևածաղկի ձեթի, արևածաղկի սերմերի և ալյուրի արտահանման մաքսատուրքերի երկարաձգում։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանում արևածաղկի ձեթի արտադրությունը հասել է ռեկորդային բարձր մակարդակի
- Եվրոպայում ցորենի մեկ տոննայի գինը հասել է ռեկորդային՝ 438,25 եվրոյի
- Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը հանգեցրել է Վրաստանում ցորենի գնի բարձրացման
- Ռուսաստանում արևածաղկի ձեթն էժանացել է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան