Ռուբեն Մելիքյանը բացատրում է Քրեական դատավարության օրենսգրքի նոր տերմինաբանությունը
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Հուլիսի 1-ից պարբերաբար գրառումներ կանեմ՝ բացատրելով նոր քրեական դատավարության օրենսգրքի նոր տերմինաբանությունը.
1) «քրեական գործ»-ի (որպես վարույթ) փոխարեն՝ «քրեական վարույթ», ուստի՝
2) «հարուցել քրեական գործ»-ի փոխարեն՝ «նախաձեռնել քրեական վարույթ»
3) «ստորագրություն չհեռանալու մասին»-ի փոխարեն՝ «բացակայելու արգելք»։
Իսկ «քրեական գործ» տերմինը նոր քրդատում ունի բացառապես «շոշափելի» իմաստ. այն վարույթի նյութերի ամբողջությունն է՝ կարված վիճակում»։