«Քրեական գործով վարույթի կասեցում» էլ չի լինելու. Նոր քրեական դատավարության օրենսգրքից
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը շարունակում է նոր քրեական դատավարության օրենսգրքի նոր տերմինաբանության վերաբերյալ գրառումները.
«Քրեական գործով վարույթի կասեցում» էլ չի լինելու։ Եթե չկա մեղադրյալ՝ քննեք ինչքան ուզում եք։ Էլ քննիչները ստիպված չեն 2 ամիսը մեկ «վազել» դատախազի մոտ՝ խնդրել-միջնորդելով վարույթի ժամկետը 2 ամսով երկարացնել։
Բայց հենց հայտնվեց մեղադրյալ, արդեն «ժամացույցը միանում է»։ Ընդ որում, ոչ թե անընդհատ երկարացվող 2-ամսյա ժամկետի ռեժիմ է գործում, այլ վերջնական ժամկետ (ըստ հոդվածի ծանրության աստիճանի)՝ վարույթը դատարան փոխանցելու համար։
Ինչու՞ է սա արված։ Որ քննիչները ամիսներով ու տարիներով գործերը «չքնացնեն» ու մարդկանց էլ մեղադրյալի կարգավիճակով չպահեն «դամոկլյան սրի» տակ։ Եկա՞վ վերջնաժամկետը. ուղարկեք դատարան կամ քրեական հետապնդումը դադարեցրեք»։