Ռուսաստանը հանել է Ղրղզստանի 47 հազար քաղաքացիների մուտքի արգելքը
Ռուսաստանի Դաշնությունը հանել է Ղրղզստանի 47 հազար քաղաքացիների մուտքի սահմանափակումը։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտնել է Ղրղզստանի ԱԳՆ՝ շաբաթ օրը հրապարակված հաղորդագրության մեջ։
«Ռուսաստանում փոքր վարչական իրավախախտումներ կատարած Ղրղզստանի մոտ 47000 քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի սահմանափակումները հանվել են»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Նրանց բոլորին նախկինում արգելվել էր մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ Ռուսաստանի տարածքում կատարված տարբեր իրավախախտումների համար։
Այն հնարավոր է դարձել ռուսական կողմի հետ տարված աշխատանքի արդյունքում, այդ թվում՝ 2022 թվականի մայիսին իրավական կարգավիճակի և Ղրղզստանի Հանրապետության քաղաքացիների՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու օրինականության ապահովման վերաբերյալ բարձր մակարդակով բանակցությունների շնորհիվ։
Ղրղզստանի մոտ 35 հազար քաղաքացի դեռ մնում է ռուսական սև ցուցակում, այդ թվում՝ դատարանների որոշումների հիման վրա Ռուսաստանից վտարվածները։
Հարակից հրապարակումներ`
- Միգրանտները Ռուսաստանից կվտարվեն ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար
- Պուտինը կոչ է արել կոշտ միջոցներ ձեռնարկել անօրինական միգրանտների և օրինախախտների դեմ
- Ղրղզստանը կդառնա ՀԱՊԿ առաջին երկիրը, որը կգնի թուրքական Բայրաքթարներ
- Ղրղզստանի նախագահը պաշտոնանկ է արել կառավարությանը
- Ղրղզստանի նախկին նախագահին նոր մեղադրանքներ են առաջադրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան