Տաշքենդում տղամարդ է ձերբակալվել մզկիթ զենք մտցնելու փորձի համար
Ուզբեկստանի Ազգային գվարդիայի աշխատակիցները Տաշքենդում ձերբակալել են մի տղամարդու, որը փորձել է պայուսակի մեջ խլացուցիչով օդամղիչ ատրճանակ տեղափոխել մզկիթ: Երկրի Ազգային գվարդիայի մամուլի ծառայության տարածած տեղեկությունը հրապարակել է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Տաշքենդի Յակասարայ թաղամասում Ուսմոն բեն Մազուն մզկիթ ուրբաթօրյա աղոթք կատարելու ժամանած այցելուների իրերը ստուգելիս Ազգային գվարդիայի աշխատակիցները 26-ամյա երիտասարդի պայուսակում օդամղիչ ատրճանակ և խլացուցիչ են հայտնաբերել»,-ասված է նախարարության Telegram ալիքում։
Մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ ձերբակալվածն իր Instagram-ում հրապարակել է արգելված տեսանյութեր։
«Այս պահին փաստերի վերաբերյալ փաստաթղթեր են կազմվում և միջոցներ են ձեռնարկվում դրանք դատական, տեխնիկական և գրական փորձաքննության հանձնելու ուղղությամբ»,-հավելել է Ազգային գվարդիան։
Հարակից հրապարակումներ`
- Նորվեգիան ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացրել է՝ «արտակարգ»
- Մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում մերժվել է Աթաթուրքի համար աղոթք կարդալու առաջարկը
- Ֆրանսիան կփակի մզկիթը ահաբեկչությունն արդարացնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան