Մոտ 20 միլիոն բրիտանացի կարող է փոխհատուցվել Apple-ի կողմից App Store-ում գերավճարների համար
Մեծ Բրիտանիայում iPhone-ի և iPad-ի գրեթե 20 միլիոն սեփականատերերը կարող են փոխհատուցում ստանալ, եթե Apple-ի դեմ 1,5 միլիարդ ֆունտ ստերլինգ հայցը բավարարվի: Ըստ «Գազետա ռու»-ի, այդ մասին հայտնում է iMore-ը։
Հայցը ներկայացվել է դեռևս 2021 թվականին, բայց միայն հիմա է, որ գործին ընթացք է տրվում։ Լոնդոնի մրցակցային վերաքննիչ դատարանը մերժել է Apple-ի խնդրանքը՝ սահմանափակելու կամ մերժելու կոլեկտիվ հայցը և այժմ գործը կփոխանցվի լիարժեք քննության:
Հայցվորները պնդում են, որ Apple-ը չափազանց բարձր միջնորդավճարներ է գանձում App Store-ի գնումների համար՝ մինչև 30%: Դրա պատճառով անհիմն ծախսերը կրում են ոչ թե ծրագրավորողները, այլ սովորական սպառողները, որոնք արդյունքում գերավճարում են թվային ապրանքներ գնելիս։
Այսպիսով, Մեծ Բրիտանիայում iPhone-ի կամ iPad-ի ցանկացած սեփականատեր, ով ձեռք է բերել հավելվածներ, բաժանորդագրություններ կամ կատարել ներծրագրային գնումներ 2015 թվականի հոկտեմբերի 1-ից ի վեր, իրավասու է փոխհատուցում ստանալ:
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիան գումար կհատկացնի Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքի վերանորոգման համար
- Մեծ Բրիտանիայում մեկ շաբաթվա ընթացքում կապիկի ծաղիկով վարակվելու դեպքերի թիվն աճել է 27%-ով
- Լոնդոնի դատարանը Ասանժին ԱՄՆ արտահանձնելու օրդեր է տվել
- Գերմանիան համաձայնել է փոխհատուցում տրամադրել Հոլոքոստը վերապրած ևս 6,500 մարդու
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան