Ինչ գցեց ՀՀԿ-ն Փաշինյանի գրպանը
Ինչքան էլ փաշինյանականներն ասեն, թե՝ Արցախի հանձնել, գցել էին «էն խեղճ մարդու» գրպանը, իրենց ամեն խոսքով ու գործով դա հերքում են։
Էլ հրավառ սեր թուրքերի նկատմամբ, էլ վաղեմի երազանք, թե՝ թող մեր ճանապարհները մի քիչ էլ թուրքիային ծառայեն... ու դրա՝ վիզ դրած իրականացում, էլ խոստովանություն, որ ապաշնորհ հրամանատարը պատերազմեր, թե չպատերազմեր ադրբեջանի հետ, մեկ է՝ պարտվելու էր, ուղղակի այսպես պարտվեցրեց՝ թողնելով հինգ հազար զոհ, տաս հազար հաշմանդամ, Արցախի 25 տոկոս, Հայաստանի քրքրված ու թույլ սահմաններ, անտրամաբանական արտաքին քաղաքականություն, անողնաշարի դեմք՝ մեզ։
Չթվարկեմ, միայն քառակուսին չի տեսնի այս իրավիճակը։
Իսկ ներկա իշխանությունը արեց ու անում է ամեն ինչ, որ հասարակությունը դառնա իրենից վատը ու դրանով արժանի լինի իրեն։
Ու նրանում, որ ոչ մի կերպ՝ ոչ Սահմանադրական դատարանով, ոչ ԱԺ-ով, ոչ ամոթանք տալով, ոչ խղճին, ոչ մեղքին կոչ անելով... հնարավոր չէ հեռացնել այս իշխանությանը, մեղավոր է նախկին իշխանությունը։ Մեղավոր է, որ ստեղծեց կամ հնարավոր դարձրեց այնպիսի կառավարման համակարգ, որը ոչ մի կերպ վերահսկելի չէ հասարակության կողմից։
Ամենատրիվյալը՝ մեծամասնության ԱԺ ու մեծամասնության վրա հենված կառավարություն. Ահա սա է գցել ՀՀկ-ն Փաշինյանի գրպանը, որպես նվեր։ Մնացածը՝ հետևանք է այս համակարգին։
Ա. Ոսկանյան