Universal Pictures-ը փակում է ռուսական գրասենյակը
Ամերիկյան Universal Pictures կինոընկերությունը կփակի ռուսական գրասենյակը և ամբողջությամբ կլքի երկիրը:
«Մայր ընկերությունը որոշել է դադարեցնել գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում, քանի որ օտարերկրյա ընկերությունների առջև ծառացած բազմաթիվ դժվարությունների պատճառով բիզնեսով զբաղվելն անհնար է դարձել»,- kulturomania.ru-ի հաղորդմամբ, ասվում է ընկերության նամակում։
Ավելի վաղ Disney, Paramount, Warner Bros., Sony Pictures, Lionsgate, A24 և Universal Pictures ընկերությունները դադարեցրել էին իրենց ֆիլմերի վարձույթը Ռուսաստանում։
Հարակից հրապարակումներ`
- Արևմտյան ընկերությունները ցանկանում են վերադառնալ ռուսական շուկա, ասել է Մեդվեդևը
- Disney-ը դադարեցնում է իր ֆիլմերի ցուցադրությունը Ռուսաստանի կինոթատրոններում