JPMorgan Chase բանկի կանխատեսմամբ նավթի գները մեկ բարելի դիմաց կբարձրանան մինչև 380 դոլար
Ամերիկյան խոշորագույն բանկերից մեկի՝ JP Morgan Chase-ի վերլուծաբաններով՝ նավթի գները կարող են աճել մինչև 380 դոլար մեկ բարելի դիմաց, եթե Ռուսաստանը զգալիորեն նվազեցնի նավթի արդյունահանումը ի պատասխան Արևմուտքի պատժամիջոցների։ Bloomberg-ի տարածած այս լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։
Նշվում է, որ ռուսական նավթի մատակարարումները օրական 3 մլն բարելով նվազելու դեպքում Լոնդոնի ֆոնդային բորսայում վառելիքի մեկ բարելի արժեքը կհասնի 190 դոլարի։ Վատագույն սցենարի դեպքում Ռուսաստանը կկրճատի մատակարարումները օրական 5 մլն բարելով։ Այս սցենարով նավթի գինը կարող է հասնել 380 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Բանկի վերլուծաբանները կարծում են, որ ռուսական կողմը կարող է գնալ նման քայլի այն դեպքում, երբ իր նավթի գները սահմանափակվեն ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից։ JP Morgan Chase-ը նշում է, որ Ռուսաստանը, ի տարբերություն այլ երկրների, կարող է իրեն թույլ տալ նման միջոցներ կիրառել։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը կարող է թույլ տալ Իրանին նավթ արտահանել ԱՄՆ հսկողության ներքո
- ԱՄՆ-ը կարող է Իրանից համաշխարհային շուկա նավթի մատակարարումների ավելացում թույլ տալ
- ԱՄՆ-ում հայտարարել են գազի և նավթի վաճառքից Ռուսաստանի ռեկորդային եկամուտների մասին
- Գերմանիան մինչև տարեվերջ կհրաժարվի ռուսական նավթի ներկրումից. Bloomberg
- SOCAR-ը կդադարեցնի Ռուսաստանի տարածքով նավթի տեղափոխումը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին