«Հրապարակ». Ընդդիմադիրների պաշտոնազրկումն անցավ դժգույն և դժբախտ մթնոլորտում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է՝ ՔՊ-ն երեկ արտահերթ նիստում պաշտոնից զրկեց ընդդիմադիր պատգամավորներ Վահե Հակոբյանին ու Իշխան Սաղաթելյանին։ Նիստը սկսվելուն պես խորհրդարանի շենքի առջև բողոքի ակցիա սկսվեց, հաշված րոպեների ընթացքում ոստիկանական մեծաթիվ զորքեր բերվեցին։
Մեր տեղեկություններով, խորհրդարանի մատույցներում լարված իրավիճակով էր պայմանավորված, որ ընդդիմադիրների հարցը լուծվեց հապճեպ՝ մեկ ժամում։ ՔՊ-ական երկու պատգամավոր ներկայացրին նախագծի հիմնավորումները, և որևէ մեկը որևէ հարց չտվեց, ելույթ չունեցավ։ Ընդդիմադիրների պաշտոնազրկումն անցավ դժգույն և դժբախտ մթնոլորտում, առանց ներկայացումների՝ կարծես թաղում լիներ։ Մինչդեռ, որոշ տեղեկություններով, նախնական սցենարով՝ իշխանականները պետք է շոու սարքեին ու «կատոկեին» ընդդիմությանը։ Մեր հարցին՝ վախեցաք բողոքի ալիքի՞ց, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հեգնեց. «Տասը մարդո՞ւց»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Ի՞նչ կլինի, եթե ընդդիմությունը որևէ առաջադրում չանի ԱԺ գրեթե բոլոր պաշտոններում
- «Ժողովուրդ». Ինչ հարցեր են քննարկվելու արտահերթ նստաշրջանում
- «Հրապարակ». Անժելա Թովմասյանի դեմ պատրաստվում են քրեական գործ հարուցել
- «Փաստ». «Սա խայտառակություն է, արհամարհանք ՀՀ ԶՈւ-ի, երկրի պաշտպանունակության, անվտանգության նկատմամբ». փորձագետ
- «Ժողովուրդ». Աղվան Վարդանյանը գեղարվեստական նկարների առուվաճառքով է զբաղվե՞լ
- «Հրապարակ». Ո՞վ է դառնալու ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան