«Իրինա Ալեգրովան արձակուրդում է». Քարդաշյանին համեմատել են երիտասարդ Ալեգրովայի հետ
Ամերիկյան ռեալիթի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին Skims նոր գովազդային արշավում համեմատել են ռուս երգչուհի Իրինա Ալեգրովայի հետ։ Համապատասխան մեկնաբանությունները հայտնվել են Elle Russia-ի Telegram ալիքում։
Քիմ Քարդաշյանն իր անձնական բլոգում նոր տեսահոլովակ է հրապարակել, որը նկարահանվել է իր սեփական Skims ապրանքանիշի ներքնազգեստի և լողազգեստի համար։ Ամերիկյան ռեալիթի հեռուստաաստղն անձամբ է մասնակցել գովազդային արշավին՝ հայտնվելով մետալիկ լողազգեստով, 80-ականների ոճով և կապույտ ստվերներով։
Սոցցանցերում Քիմ Քարդաշյանին երիտասարդության տարիներին համեմատում էին Իրինա Ալեգրովայի հետ։
«Իրինա Ալեգրովան արձակուրդում է», «Այնքան նման է երիտասարդ Ալեգրովային», «Քիմբերլի Ալեգրովան»,-գրել են համացանցի օգտատերերը:
Քիմ Քարդաշյանի փորձած լողազգեստը բրենդի պաշտոնական կայքում վաճառվում է 96 դոլարով։
Հարակից հրապարակումներ`
- Քիմ Քարդաշյանին թույլ չեն տվել մասնակցել Եղիսաբեթ 2-րդ թագադրման պլատինե հոբելյանի տոնակատարությանը
- Քիմ Քարդաշյանը Met Gala-ի ժամանակ կրել է Մերիլին Մոնրոյի պատմական զգեստը
- Քիմ Քարդաշյանը պահանջում է արգելել մանկական Roblox համակարգչային խաղը պոռնոտեսահոլովակի պատճառով
- Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթին մեղադրել է «վերահսկելու և մանիպուլացնելու» փորձի մեջ
- Քիմ Քարդաշյանին և Քանյե Ուեսթին նկատել են միասին