Բրիտանուհին երեխայի համար գնել է «Gucci» սպորտային կոշիկներ և «Versace» ոսկե ծծակ
32-ամյա բրիտանուհին երեխայի նպաստով իր որդուն գնել է «Gucci»-ի սպորտային կոշիկներ և «Versace» ոսկե ծծակ և շղթա։ The Sun-ի տարածած լուրը հրապարակել է «Գազետա ռու»-ն։
Ինչպես պարբերականին պատմել է կինը, ինքը ստիպված է եղել բաժանվել ամուսնուց այն պատճառով, որ տղամարդը աշխատել է գիշերային հերթափոխով, և դա իբր խաթարել է երեխայի հանգստի ռեժիմը։ Ամուսնալուծությունից հետո կինը սկսել է բոլոր արտոնություններն ու ալիմենտը ծախսել իր փոքրիկ որդու համար դիզայներական հագուստ և խաղալիքներ գնելու վրա։
Բրիտանուհին իր երեխային լողացնում է կաթով: Նա վերջերս նրան գնել է ոսկե Versace ծծակ և շղթա: Կինը գնել է նաև Gucci սպորտային կոշիկներ՝ բացատրելով, որ թույլ չի տա իր երեխային քայլել էժան ու անճաշակ սպորտային կոշիկներով։
«Երբ իմ փոքրիկ տղան ծնվեց, իմ արտաքինին հետևելու մոլուցքը կենտրոնացավ որդուս վրա: Նա ստանում է այն ամենը, ինչ ուզում է»,-պարբերականի հետ կիսվել է կինը։
Բրիտանուհու խոսքով՝ նախկին ամուսինը գոհ չէ իրենց որդու վրա ծախսած գումարից, սակայն ինքը վստահ է, որ ամեն ինչ ճիշտ է անում։
Ի պատասխան նախկին ընտրյալի ծաղրանքին, թե երեխան շուտով կմեծանա և կցանկանա ինքնուրույն ապրել, բրիտանուհին հայտարարում է, որ երբ որդին շատ մեծանա կգնի երկհարկանի մահճակալ նրա հետ նույն անկողնում քնելու համար, և նրանք կշարունակեն միասին ապրել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան