Երևանը ռուսաստանցիների համար զբոսաշրջային ամենանախընտրելի ուղղություններից է
Երևանը դարձել է ռուսաստանցիների համար ամենանախընտրելի արտասահմանյան զբոսաշրջային ուղղությունն այս տարվա հուլիսին։ ՏԱՍՍ-ի համար վիճակագրությունը հավաքել է Aviasale-ը:
«Երևանը հուլիս ամսվա ամենաշատ ամրագրված ուղղությունների վարկանիշում զբաղեցրել է յոթերորդ տեղը. Aviasales-ով գնված բոլոր ավիատոմսերի 2,9 տոկոսը բաժին է ընկնում Հայաստանի մայրաքաղաքին։ Հուլիսին մեկ անձի համար դեպի Երևան երկկողմանի ավիատոմսերի միջին արժեքը կազմում է 26054 ռուբլի»,- ՏԱՍՍ-ին հայտնել են մամուլի ծառայությունից։
Ստամբուլը և Անթալիան նույնպես հուլիսին օդային ճանապարհորդության լավագույն 10 քաղաքների ցանկում են։
Aviasales-ի տվյալներով, անցյալ տարվա հուլիսին Ռուսաստանից Երևան չվերթի տոմսի միջին արժեքը կազմել է 20 հազար ռուբլի, 2022 թվականի հուլիսին դեպի Ստամբուլ՝ գրեթե 40 հազար ռուբլի (մեկ տարի առաջվա 24,8 հազար ռուբլու դիմաց), դեպի Անթալիա՝ ավելի քան 44 հազար ռուբլի (23,2 հազար ռուբլու դիմաց):
Ինչ վերաբերում է ներքին ուղղություններին, ապա Սոչին դարձել է ռուսների շրջանում ամենապահանջված քաղաքը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում էքսկուրսիաների համար ռուս զբոսաշրջիկները ռուբլով վճարելու հնարավորություն կունենան
- Ներկայացվել է ռուս զբոսաշրջիկների համար նախատեսված մուլտիմեդիոն քարտեզը
- Հայաստանը դարձել է ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենատարածված ուղղությունը ձմեռային հանգստի համար
- Ռուս զբոսաշրջիկը նշել է Հայաստան այցելելու առավելություններն ու խորհուրդ տվել հավերժ մոռանալ Թուրքիան
- Հայաստանն ընդգրկվել է ռուս զբոսաշրջիկների՝ այս գարնան նախընտրելի ուղղության եռյակում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին