Զախարովայի շատ կոշտ պատասխանը Լատվիայի ԱԳՆ ղեկավարի՝ բորշչի մասին խոսքերին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչին բորշչի մասին գրառմանը։ Լուրը Հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Ռինկևիչը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում ուկրաինական բորշչը ներառելուց հետո նկատի ունենալով Զախարովային, Twitter-ում գրել էր.«Դուր է գալիս, թե դուր չի գալիս՝ դիմացիր իմ գեղեցկուհի»
«Էդգար, դուք հո՞ գեղեցկուհիների մասով չեք, ձեզ գեղեցիկ տղամարդ գտեք, թող ինքը դիմանա, բայց ես ձերը չեմ, թե՞ սա հերթական coming out-ն է»,-գրել է Զախարովան Telegram-ի ալիքում։
Օրերս ուկրաինական բորշչ եփելու մշակույթը ներառվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրատապ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական ժառանգության ցանկում, քանի որ երկրում զինված հակամարտություն է։ Ավելի վաղ կազմակերպության գնահատող մարմինն ընդգծել էր, որ բորշչը պատրաստվում է նաև Արևելյան Եվրոպայի այլ երկրներում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան