Էրմիտաժի կողմից արտասահմանյան ցուցահանդեսների մորատորիումը չի տարածվի Չինաստանի և բարեկամ երկրների վրա
Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին հայտարարել է, որ հաջորդ տարվա ընթացքում Էրմիտաժի կողմից արտասահմանյան ցուցահանդեսների մորատորիումը չի տարածվում Չինաստանի և բարեկամ երկրների վրա:
«Սա մեր որոշումն է։ Միևնույն է, մշակույթի նախարարությունն է մեր բոլոր ցուցահանդեսների թույլտվությունը տալիս, և մոտ ապագայում դրանք Եվրոպա տանելն անվտանգ չէ, իսկ ԱՄՆ-ի հետ 15 տարի է ինչ փոխանակումներ չունենք։ Իհարկե, դա չի վերաբերում Չինաստանին և այլ երկրներին, եթե անվտանգության բոլոր պահանջները պահպանվեն»,- artguide.com-ի հաղորդմամբ, ասել է նա։
Պիոտրովսկին նշել է, որ Էրմիտաժը կապեր է պահպանում բարեկամ երկրների մշակութային հաստատությունների հետ և մեծ մուլտիմեդիա նախագիծ է պատրաստում Չինաստանի քաղաքներում։ Ցուցահանդեսներ բարեկամ երկրներում նախատեսվում են նաև այլ կառույցների կողմից։ Մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի հաղորդմամբ, Վասիլի Պոլենովի աշխատանքների ցուցահանդեսը, որը մշակույթի նախարարությունը նախատեսել էր Ֆրանսիայում անցկացնել 2024 թվականին, կանցկացվի Մերձավոր Արևելքի երկրներից մեկում։
Հարակից հրապարակումներ`
- Էրմիտաժը մորատորիում է հայտարարել Եվրոպայում և ԱՄՆ-ում ցուցահանդեսների համար
- Էրմիտաժը հաջորդ տարի այլ երկրներում ցուցահանդեսների չի մասնակցի
- Էրմիտաժը պահանջում է վաղաժամկետ վերադարձնել Իտալիայի թանգարաններին ժամանակավոր ցուցադրությունների համար տրված աշխատանքները