NYT. Թրամփը պատրաստվում է հայտարարել նախագահի ընտրություններում իր թեկնածության մասին «արդեն այս ամիս»
Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հուլիսին հայտարարել նախագահի պաշտոնում առաջադրվելու իր որոշման մասին: The New York Times-ի հրապարակմանն անդրադարձել է «Գազետա ռու»-ն։
Թերթի հրապարակման համաձայն՝ 2024 թվականի ընտրություններում վաղաժամ առաջադրումը մասամբ նպատակ ունի պաշտպանելու նախկին նախագահին «վնասակար բացահայտումների տարափից», որը բխում է 2021 թվականի հունվարի 6-ի իրադարձություններում նրա դերի հետաքննության արդյունքներից, երբ Թրամփի կողմնակիցները ներխուժել էին Կապիտոլիում՝ փորձ կանխել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների հաստատումը:
Ըստ NYT-ի՝ Թրամփի թիմն այժմ ակտիվորեն աշխատում է քարոզարշավի հիմնական ենթակառուցվածքի ստեղծման ուղղությամբ: «Թրամփի ավագ որդին՝ Դոնալդ կրտսերը փորձում է հորը հետ պահել հապճեպ որոշումներից, որպեսզի նա ավելի շատ ժամանակ ունենա հուսալի թիմ հավաքելու և նախընտրական մրցավազքին ավելի լավ պատրաստվելու համար»,-նշում են հրապարակման հեղինակները։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը հայտնել է, որ կարող է կրկին փորձել նախագահական ընտրություններում
- Թրամփը զայրացել է, որ ԱՄՆ-ն «ավելի շատ է օգնում Ուկրաինային, քան Եվրոպան»
- Թրամփը չի ընդունել Կապիտոլիումի գրոհի պատասխանատվությունը
- Թրամփը կեղծ է համարել՝ Սպիտակ տան կարևոր փաստաթղթերը զուգարան նետելու տեղեկությունը
- Հարութ Սասունյան. Հանրածանոթ դոկտ. Օզը թեկնածու է ԱՄՆ Սենատի համար. արդյոք մեզ պե՞տք է երկրորդ Թրամփ Վաշինգտոնում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին