Իլոն Մասկը հանդիպել է Հռոմի պապին
Ամերիկացի գործարար, Tesla էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։
«Ինձ համար մեծ պատիվ էր երեկ հանդիպել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին գրել է Մասկը Twitter-ում՝ հրապարակելով իր լուսանկարը՝ պոնտիֆիկոսի կողքին կանգնած։
Իտալական Repubblica թերթը հայտնում է, որ դա մասնավոր այց է եղել, հանդիպման մասին պաշտոնական տեղեկագրում չի հրապարակվել։ Զրույցը տեղի է ունեցել Վատիկանի Սուրբ Մարթայի տանը, որտեղ գտնվում են պոնտիֆիկոսի անձնական բնակարանները և տևել է 40 րոպե, որի ընթացքում Մասկն ու Հռոմի պապը քննարկել են բնապահպանական խնդիրներն ու մարդկության ապագան։ Բացի Մասքից, Հռոմի պապի հետ հանդիպել են նրա չորս երեխաները։
Հարակից հրապարակումներ`
- Իլոն Մասկի որդին որոշել է փոխել սեռը և հրաժարվել հոր ազգանունից
- Հռոմի պապը հետաձգել է այցը Աֆրիկա
- Մասկը սպառնում է աշխատանքից հեռացնել Tesla-ի այն աշխատակիցներին, ովքեր չեն վերադառնա հեռավար աշխատանքից
- Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կոչ է արել դադարեցնել ագրեսիան Ուկրաինայի դեմ. Reuters
- Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր դառնում է 85 տարեկան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան