Հունաստանը ազատ է արձակել Ռուսական «Լանա» տանկերը
«Լանա» (նախկին «Պեգասուս») տանկերը, որը նախկինում նավարկում էր ռուսական դրոշի ներքո, իսկ հետո փոխել էր իր անունը և սեփականատիրոջը, հունական իշխանությունների կողմից երկուսուկես ամիս ձերբակալությունից հետո, ազատ է արձակվել և երկու քարշակի օգնությամբ շարժվում են դեպի Պիրեուս նավահանգիստ:«ՌԱԻ նովոստի»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Հունաստանի հանրային ERT հեռուստատեսությունը։
Իրանական նավթ տեղափոխող լցանավը ձերբակալվել է ապրիլի կեսերից և մնացել է խարիսխում՝ Էվբեա կղզու Կարիստոս նավահանգստի մոտ մեխանիկական անսարքության պատճառով։ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ իրանական նավթն առգրավվել է հօգուտ ԱՄՆ-ի, նավթի մի մասը վերաբեռնվել է հունական տանկերի վրա՝ Ամերիկա առաքելու համար։ Իրանը նավի բեռների առգրավումն անվանել է «միջազգային ծովահենության վառ օրինակ», որի համար պատասխանատու են Աթենքը և նավն ապօրինի զավթածները։ Ի պատասխան տանկերի ձերբակալման և նրա նավթի առգրավման՝ Իրանը Պարսից ծոցում առգրավել էր հունական երկու տանկեր։
Հունիսի կեսերին հունական իշխանությունների որոշմամբ ազատ էր արձակվել «Լանա» լցանավը, սակայն կրկին չէր կարողացել լքել Հունաստանի ջրերը, այս անգամ դատական հայց ներկայացրած քարշակային ընկերության ֆինանսական պահանջների պատճառով։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ընկերությունը պահանջել է ավելի քան 2 միլիոն եվրո։ Այժմ հարցը կարգավորվել է, և լցանավը վերջնականապես ազատ է արձակվել։
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանի իշխանությունները բաց են թողել կալանավորված իրանական լցանավը
- Իրանը երկու հունական տանկեր է առգրավել
- Իրանական նավթով բեռնված առաջին տանկերը ժամանել է Եվրոպա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան