«Հրապարակ». Մրցույթի արդյունքները հայտնի կդառնան մինչև հուլիսի 19-ը
«Հրապարակ» թերթը գրում է.
««Արմնյուզ» հեռուստաընկերությունն իր գործունեությունը հայկական եթերում ավարտել է փետրվարին: Հեռուստաընկերության ազատած հաճախականության համար մրցույթ է հայտարարվել: Ըստ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տեղեկատվության, հայտատուները 4-ն են՝ «Բուն գիտամշակութային հիմնադրամը», Հայկական երկրորդ հեռուստաալիք, «Յան թիվի», «Թիվ-1 հեռուստաընկերություն» ՍՊԸ-ները: Մրցույթի արդյունքները հայտնի կդառնան մինչև հուլիսի 19-ը: Սա Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին օրենքով տրված ժամկետն է: 4 հայտատուներից միայն մեկն է, որ համեմատաբար ընդդիմադիր կեցվածք ունի՝ Հ-2 հեռուստաընկերությունը, որը պատկանում է Սամվե Մայրապետյանին:
Հեռուստաընկերության տնօրենն այժմ նրա որդին է: 2021-ին Հ-2-ը, որին մինչև հիմա ոմանք «Պրոմեթևս» են ասում՝ հին անունով, դուրս թողեցին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման մրցույթից և հասանելի է միայն մալուխային ցանցում։ Սակայն, մեր տեղեկություններով, դիմել է դատարան և շահում է դատերը։
«ՅԱՆ թիվիի» հիմնադիրը Գարեգին Քամալյանն է, որը ԱՄՆ-ում է ապրում, և ըստ իրեն, եղել է «Արմենիա» թիվիի հիմնադիրներից: Հեռուստաընկերությունը կրթական և զվարճալի հաղորդումներ է հեռարձակելու: «Թիվ մեկը» հիմնադրվել է 2018-ին: Տնօրենն ու միակ բաժնետերը Էդգար Բաբայանն է, ռուսաստանահայ գործարար, որը տեղափոխվել է Հայաստան, սակայն ընկերության անվանումը հորինել է նախկին տնօրեն Վարդ Սիմոնյանը, ով հետագայում դադարել է համագործակցել Բաբայանի հետ, ինչ-ինչ ֆինանսական խնդիրների պատճառով: Մեր տեղեկություններով, իշխանությունները մտադիր են նոր կապուղին տրամադրել սորոսական համարվող առցանց հեռուստատեսությանը՝ «Բուն Թիվիին», որի տնօրենը սոցապ նախկին փոխնախարար Գեմաֆին Գասպարյանն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Արցախի մնացած հատվածը հայկական պահելու օրախնդիր ունենք, էլ ուր մնաց հասնելը Արցախի ինքնորոշման իրավունքին
- «Հրապարակ». Ընդդիմադիրների պաշտոնազրկումն անցավ դժգույն և դժբախտ մթնոլորտում
- «Փաստ». Ի՞նչ կլինի, եթե ընդդիմությունը որևէ առաջադրում չանի ԱԺ գրեթե բոլոր պաշտոններում
- «Ժողովուրդ». Ինչ հարցեր են քննարկվելու արտահերթ նստաշրջանում
- «Հրապարակ». Անժելա Թովմասյանի դեմ պատրաստվում են քրեական գործ հարուցել
- «Փաստ». «Սա խայտառակություն է, արհամարհանք ՀՀ ԶՈւ-ի, երկրի պաշտպանունակության, անվտանգության նկատմամբ». փորձագետ
- «Ժողովուրդ». Աղվան Վարդանյանը գեղարվեստական նկարների առուվաճառքով է զբաղվե՞լ
- «Հրապարակ». Ո՞վ է դառնալու ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան