Ղազախստանը դադարեցրել է Ուզբեկստանի հետ սահմանին գտնվող «Դաութ-ատա-Տաժեն» անցակետի աշխատանքը
Ղազախստանի իշխանությունները դադարեցրել են Ուզբեկստանի հետ սահմանին գտնվող «Դաութ-ատա-Տաժեն» անցակետի գործունեությունը տեղեկատվական համակարգի խափանման պատճառով։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այդ մասին շաբաթ օրը հայտնել են Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի սահմանային ծառայությունից։
«Ուզբեկ գործընկերներից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2022 թվականի հուլիսի 1-ից տեղեկատվական համակարգի խափանման պատճառով Ուզբեկստանի և Ղազախստանի միջև «Դաութ-ատա-Տաժեն» (ճանապարհային) անցակետում մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անցումը ժամանակավորապես դադարեցվել է։ Նույն պատճառով նախատեսվում է դադարեցնել երկաթուղային հաղորդակցությունը Կարակալպակստան-Բեյնեու երթուղու վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Այս կապակցությամբ նշված անցակետով պետական սահմանը հատող քաղաքացիներին խնդրել են նախապես պլանավորել իրենց երթուղին։
Հարակից հրապարակումներ`
- Ուզբեկստանի ՆԳՆ-ն հուլիսի 1-ին հայտնել է Նուկուսում իշխանություններին զավթելու փորձի մասին
- Ուզբեկստանի նախագահի պաշտոնավարման ժամկետը կարող է դառնալ յոթ տարի
- Ղազախստանը մինչև օգոստոսի 31-ը սահմանափակել է երկրից արևածաղկի ձեթի արտահանումը
- Ղազախստանը ԱՀԿ-ին կոչ է արել հնարավորինս արագ լուծել պարենային ճգնաժամը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան