Շառլ դը Գոլի օդանավակայանում հրշեջների գործադուլի պատճառով չեղարկվել է 100 չվերթներ
Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում շաբաթ օրը տասնյակ չվերթեր են չեղարկվել՝ հրշեջների գործադուլի պատճառով, որոնք պահանջում են աշխատավարձի բարձրացում։ BFM հեռուստաալիքի ռեպորտաժին անդրադարձել է ՏԱՍՍ-ը։
Ըստ հեռուստաալիքի՝ խոսքը գնում է կարճ ու միջին հեռավորությունների թռիչքների մասին։ «Մեծ հեռավորությունների վրա թռիչքները պահվում են չվացուցակում»,-հայտնել են օդանավակայանից։
Ավելի վաղ Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը կոչ է արել ավիափոխադրողներին չեղարկել ուրբաթ և շաբաթ օրերին թռիչքների մի մասը՝ կապված հրշեջների գործադուլի հետ։ Գերատեսչությունը մանրամասնել է, որ գործադուլի պատճառով թռիչքուղիների մի մասը փակվել է։ Ընդհանուր առմամբ, ուրբաթ օրը փոխադրողները չեղարկել են մոտ 100 չվերթ՝ նախատեսված 1300-ից:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ուրբաթ երեկոյան օդանավակայանում տեխնիկական անսարքության պատճառով շուրջ հազար ուղևոր առանց ուղեբեռի մեկնել է Փարիզից։ Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Force Ouvriere Aeroports de Paris արհմիության ներկայացուցիչ Էմանուել Դյուշեմին-Հումբերը, «ուղևորները մոտ ապագայում կարող են խնդիրներ ունենալ ուղեբեռի վերադարձի հետ, քանի որ այս տեխնիկական խնդիրը դեռևս չի լուծվել անձնակազմի բացակայության պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Դիվանագետները Փարիզում 20 տարվա մեջ առաջին անգամ գործադուլ են անում
- Ֆրանսիայում հունիսի 2-ին դիվանագետների գործադուլ տեղի կունենա
- Գործադուլի դուրս եկած ավտոբուսի վարորդները վերադարձան երթուղի
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան