Վրաստանը ներկայացնում է ԵՄ պայմանները բավարարելու գործողությունների ծրագիրը
«Վրացական երազանք» կուսակցությունը նախատեսում է աշխատանքային խմբեր ստեղծել՝ երկրին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալու պայմանները կատարելու համար։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
«Ինչպես գիտեք, ԵՄ-ն որպես պայման ներկայացրել է 12 կետ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու համար: Հիշեցնում ենք, որ նշված կետերի մեծ մասը ասոցացման օրակարգի մաս է, որը համաձայնեցվել էր Վրաստանի և Եվրամիության միջև մի քանի ամիս առաջ: Պայմանները կատարելու համար աշխատանքային խմբեր կստեղծվեն»,-նրա խոսքը մեջբերում է «ՌԻԱ նովոստին»։
Այդ պայմանները ներառում են հասարակության քաղաքական համախմբվածության աստիճանի բարձրացումը, նշել է «Վրացական երազանքի» ղեկավարը։ Այդ նպատակով Վրաստանի իշխանությունների կողմնակիցներն առաջարկել են «ագրեսիվ հայտարարությունների» ժամանակավոր մորատորիում մտցնել։ «Ոչ պակաս կարևոր կլինի «հակաօլիգարխիկ» օրենքի վրա աշխատանքի մեկնարկը»,-հավելել է Կոբախիձեն։
Հարակից հրապարակումներ`
- Շառլ Միշել. ԵՄ խորհուրդը որոշել է ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը
- ԵՄ-ին անդամակցությունն ու աջակցությունը կարևոր նախապայման են Վրաստանի սուվերեն շահերի պաշտպանության համար
- Վրաստանը ներկայացրել է ԵՄ անդամակցության բանակցությունների հարցաթերթիկի երկրորդ մասը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան