Ֆլորիդայում օրենք է ընդունվել, որն արգելում է ԼԳԲՏ-ի մասին խոսակցությունները մանկապարտեզներում և դպրոցներում
Ֆլորիդա նահանգում (ԱՄՆ) ուժի մեջ է մտել օրենքը, որը նախատեսում է արգելել ԼԳԲՏ անձանց մասին ցանկացած հիշատակում մանկապարտեզներում և դպրոցների մինչև երրորդ դասարաններում։ Նորամուծությունն առաջացրել է դպրոցների ուսուցիչների ասոցիացիայի վրդովմունքը: NBC News-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։
Դեռ գարնան վերջում ուսուցիչներին հանձնարարականներ էին ուղարկլ, որոնցում ասվում էր, որ նրանք պետք է նշոն բոլոր գրքերը, որոնցում խոսվում է սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության մասին:
Օրենջ շրջանի դպրոցների ուսուցիչների ասոցիացիան վրդովված է, որ պաշտոնյաներն արգելում են ուսուցիչներին կրել ծիածանի գույներով հագուստ, ինչպես նաև պահանջում են աշխատավայրից հեռացնել իրենց միասեռ ամուսինների լուսանկարները:
Օրենքի համաձայն՝ կրթական և նախադպրոցական հաստատությունների աշխատակիցները պետք է նախազգուշացնեն ծնողներին, եթե երեխան սկսում է մտածել գենդերային ինքնության մասին։ Այնուամենայնիվ, ուսուցիչները կարծում են, որ այս գաղտնի տեղեկատվության հրապարակումը կարող է իրենց աշակերտների նկատմամբ ծնողների բռնությունը առաջացնել:
Ինչպես ընդգծել են պետական մարմինները, օրենքը տարածվում է բացառապես մանկապարտեզների և տարրական դպրոցների վրա։ Կառավարության կարծիքով՝ նման օրենքը ծնողներին ավելի շատ հնարավորություններ է տալիս իրենց երեխաներին դաստիարակելու այնպես, ինչպես իրենք են հարմար համարում:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ դեսպանատունը Մոսկվայի իր շենքի վրա ծածանել է ԼԳԲՏ դրոշը
- Բելգիայի վարչապետ. ՆԱՏՕ-ն Զելենսկուն ասել է, որ հակամարտությունը պետք է լուծվի «միայն մարտի դաշտում»
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան