Դատարանը վարույթ է ընդունել Սորոսի հիմնադրամի լուծարման պահանջով հայցադիմումը
«Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանումը լուծարելու պահանջի մասին փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի և Մարգարիտա Գյուլումյանի հայցադիմումը վարույթ է ընդունվել, այն քննում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ որպես երրորդ անձ ներգրաված է ՀՀ արդարադատության նախարարությունը։
Ավելի վաղ Տ.Աթանեսյանը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ փաստաբան Մարգարիտա Գյուլումյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին՝ Հայաստանում կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի օֆշորային գրասենյակը լուծարելու պահանջով.
«Նկատի ունենալով հարցի խիստ կարևորությունը և հրատապությունը, ինչպես նաև դատական գործերի քննության երկարատև ժամկետները, ելնելով այդ օֆշորային գրասենյակի պետականաքանդ և հակազգային գործունեությունը շուտափույթ դադարեցնելու օրվա հրամայականից, կանխարգելելու համար բոլոր հնարավոր վտանգները, դատարանին միջնորդել ենք կիրառել հայցի ապահովման միջոց և անհապաղ կասեցնել Սորոսի օֆշորային գրասենյակի գործունեությունը՝ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, որից հետո իրականություն կդառնա այդ չարաբաստիկ գրասենյակի վերջնական վտարումը մեր Հայրենիքից:
Հայցադիմումը ունի բոլոր օրինական հիմքերն ու հիմնավորումները, որոնք թույլ են տալիս դատարանին գործելու արագ և ի շահ Հայաստանի Հանրապետության»։
Հայցվորների կողմի ներկայացրած միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց (պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը, պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելը) կիրառելու վերաբերյալ մերժվել է։
Հարակից հրապարակումներ`
- Աթանեսյան. Դատարան դիմելու բուն առիթը սորոսական մի երիտասարդի հակազգային գործունեությունն է
- Աթանեսյան. Հայցադիմում ենք ներկայացրել դատարանին՝ Հայաստանում Ջորջ Սորոսի օֆշորային գրասենյակը լուծարելու պահանջով
- Հայաստանում գործող սորոսական գրասենյակը օֆշորային մի հիմնարկ է. Աթանեսյան
- Սորոսի հիմնադրամը լուծարելու պահանջով հայցադիմումը նախապատրաստելիս հաստատվում են խայտառակ փաստեր. Աթանեսյան
- Մեր այդ մտադրությունը լուրջ անհանգստություն է առաջացրել սորոսի հիմնադրամում․ Տիգրան Աթանեսյան
- Տիգրան Աթանեսյան. Ես և իմ մի քանի փաստաբան գործընկերները որոշել ենք դիմել դատարան՝ Սորոսի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում դադարեցնելու պահանջով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները