ԱԱԾ-ի կողմից «բացահայտված» 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել
Yerevan.Today-ի տեղեկությամբ՝ ԱԱԾ-ի կողմից «բացահայտված» պետական դավաճանական գործակալական ցանցի 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել՝ օրեր առաջ։
Սա շարունակությունն է նախօրեին մամուլում պայթած սկանդալային հարցազրույցի՝ ձերբակալված «պետական դավաճանական գործակալական ցանցի» անդամ Վարդենիսի հրամանատար Գարիկ Էլոյանի հետ քրգործը կարճվելու և նրա ազատ արձակման մասին։ ԱԱԾ ֆեյք ու կասկածելի օպերացիաների զավեշալի բացահայտումները թիրքաախավորված զինծառայողներն են անում։
Yerevan.Today-ին հայտնի է դարձել Գարիկ Էլոյանից բացի՝ երկրորդ «հերոսի»՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող, բայց նաև ամենածանր մեղադրանքից մաքրվող 2-րդ զինծառայողի տվյալները՝ 42-ամյա Դ․Թովմասովը, որը Վեդիից է, Արարատի N զորմասի պայմանագրային զինծառայող է ու կալանավովել է ս/թ փետրվարի 10-ին։ ԱԱԾ մեկուսարանից ազատ է արձակվել գործը դատարան չհասած՝ հունիսի 10-ին։
Նրան ազատ արձակելու հիմքը ԱԱԾ քննչական դեպարտամենտին ներկայացված բավարար ապացույցների բազան է, որ անգամ նախաքննական փուլում է ապացուցել՝ զինծառայողն անմեղ է, Թովմասովն իրեն մեղասգրված ամենածանր հանցագործության հետ առնչություն չունի։ Ահա այդ հիմքով էլ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է հունիսի 10-ին ու, փաստորեն, հինգ ամիս կալանավայրում փակվելուց, անունն արատավորելուց հետո Թովմասովն ազատ է արձակվել։ Այս մասին Yerevan.Today-ին հայտնեց Թովմասովի շահերի պաշտպան Արմեն Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ Դ․ Թովմասովը հիասթափված է, այլևս չի ցանկանում վերադառնալ ծառայության։ Տղամարդն ամաչում է և չի ուզում վերադառնալ ծառայության՝ իրեն հանիրավի ամամենածանր հանցագործության մեջ մեղադրելու և կալանավորելու պատճառով։
Դ․ Թովմասովը բազմամյա զինծառայող է, նա ապրում է մարզում և ունի ընտանիք, հարազատներ, լայն միջավայր, անչափահաս՝ 1 տարեկան և 5 տարեկան երկու երեխա է խնամում։ Հարազատների խոսքով՝ փաստացի Թովմասովին «փուռն է տվել» պետական քաղաքականության ապարատը և սացվում է՝ տղամարդուն խայտառակ արեցին միայն մի բանի համար, որ մաքրեն ուրիշներին։
«Ողջ պետական համակարգը լծված է 44-օրյա պատերազմի պարտությունն ու կորուստները արդարացնելու գործին, ԱԱԾ-ն ամեն օր Նիկոլ Փաշինյանին հասցեագրված պետական դավաճանի պիտակը պոկելու սցենարներ է մոգոնում՝ դավաճանի խարանը կապելով բանակին՝ զորքին ու հրամկազմին։ Ամիսը մեկ-երկու անգամ ԱԱԾ-ն իբր բացահայտում է 200 կամ 400 դոլարով թշնամու հետ համագործակցող դավաճանանական գործակալական ցանցեր՝ հրամանատարներ է ձերբակալում, կողպում է մի ամբողջ Գենշտաբ, որ թշնամուն ուրախացնի»,-ասում էր տեղի բնակիչներից մեկը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։