ԵՄ-ն հասկացե՞լ է, որ իրեն էլ էին կուտ տալիս, թե՞ ԵՄ-ն Ջհանգիրյանի հետ հասարակությանն էր կուտ տալիս.Վարդևանյան
«Այսօր մենք կարևոր գործողություններ ենք կատարելու, և անկախ նրանից, թե մեր քաղաքացիներն ինչ քաղաքական հայացքներ ունեն, այս ակցիաների վերաբերյալ առարկություններ չեն ունենալու»,-այսօր նախատեսված «Դիմադրության» շարժման ակցիաների մեկնարկին հայտնեց «Հայստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Նա հայտարարեց, որ ակցիայի մասնակիցներն այսօր կշարժվեն ԵՄ գրասենյակ:
Հիմնավորելով ակցիայի նպատակը՝ Վարդևանյանը հայտնեց, որ կարևոր էր, որ դատական համակարգն այլևս չունի ջհանգիրյանական ազդեցություն, բայց, ըստ նրա, Ջհանգիրյանի հեռացումը չի նշանակում նրա թողած ժառանգության վերացեում, քանի որ ընդդիմությունը դեռ ունի կալանավորված մարդիկ, որոնք բանտում են ջհանգիրյանական արդարադատության հետևանքով, և այսօր «Դիմադրության» շարժման ակցիայի մասնակիցները ցանկանում են պարզել, թե Եվրոպայի Միությունն այնտեղ ասելիք չունի՞:
«Որովհետև մենք չտեսանք թե ԵՄ-ն արդյո՞ք խնդիր տեսնում է, որ իրենց դատական ռեֆորմները, որոնց համար մեծ միջոցներ էին տրամադրում, իրենք պատկերացնում էին Ջհանգիրյանի՞ երեսով, այն երեսո՞վ, որը բացահայտվեց այդ ձայնագրությամբ, գազանի պատմությունով և այլն»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց. «Ուզում ենք պարզել, թե ԵՄ-ն հասկացե՞լ է, որ իրե՞ն էլ էին կուտ տալիս, թե ԵՄ-ն Ջհանգիրյանի հետ հասարակությանն էր կուտ տալիս»:
Նա ասաց, որ ԵՄ-ից նաև փորձում են ճշտել, թե ԵՄ-ն անելիք չունի Բաքվում պահվող ռազմագերիների մասով, որևէ սանկցիա չի՞ կիրառելու Ադրբեջանի հանդեպ, և արդյո՞ք ժողովրդավարական են համարում ռազմագերիներ պահելու և խոշտանգելու երևույթը:
Արամ Վարդևանայնը հավաստիացրեց, որ ԵՄ-ի մասով Հայաստանում հնչեցրած ցանկացած իրենց խոսքն արձանագրվում է ոչ միայն ԵՄ երևանյան գրասենյակում, այլ նաև Բրյուսելում:
Հարակից հրապարակումներ`
- Հուլիսի 5-ին՝ երթ, հուլիսի 8-ին՝ հանրահավաք. «Դիմադրության» շարժման առաջիկա անելիքները
- «Դիմադրության» շարժումը ժամը 10.30-ին կհավաքվի ԱԺ մոտ
- «Հրապարակ». Դիմադրության շարժման մասնակիցներին ՊՆ եռամսյա զորահավաքների ծանուցագրեր են ուղարկել
- «Դիմադրության» շարժման հաջորդ հանրահավաքը՝ հուլիսի 1-ին
- Հունիսի 16-ին՝ իրազեկման երթ, 18-ին՝ համապետական հանրահավաք. Դիմադրության շարժման առաջիկա անելիքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան