Թուրքիայի խոշոր քաղաքներում մեկնարկել է ՆԱՏՕ-ից դուրս գալու վերաբերյալ ստորագրահավաք
Թուրքիայի խոշոր քաղաքներում «Հայրենիք» կուսակցությունը (Վաթան) լայնամասշտաբ արշավ է սկսել երկիրը ՆԱՏՕ-ից դուրս բերելու համար։ Aydınlık թերթի տարածած տեղեկությունը հրապարակել է «Գազետա ռու»-ն։
Կուսակցության գլխավոր քարտուղար Դողու Փերինչեքը կարծում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքից Թուրքիայի դուրս գալը դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսական ապագայի վրա։
«Հայրենիք»-ը ներկայացված չէ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (խորհրդարանում), այս կուսակցության ներկայացուցիչները ակտիվորեն կոչ են անում Թուրքիային սերտ համագործակցել եվրասիական տարածքի հետ, ինչպես նաև ճանաչել Ղրիմը որպես ռուսական։
«Վաթան» կուսակցության նախաձեռնած «Դուրս եկեք ՆԱՏՕ-ից» արշավը երկրի հասարակության բոլոր շերտերի կողմից արժանացել է հետաքրքրությանը»,-ասվում է թերթի հոդվածում։
Նշվում է, որ ակցիային աջակցել են շարքային քաղաքացիները՝ մոտենալով քաղաքային ու թաղային հրապարակներում ստորագրությունների հմար տեղադրված սեղաններին:
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ն Մոլդովային վստահեցրել է, որ նրա անվտանգությանը ոչինչ չի սպառնում
- ՆԱՏՕ-ին անդամակցելուց առաջ Վրաստանը նախ պետք է տարածքային խնդիրը լուծի
- Զբոսաշրջիկների հոսքը դեպի Թուրքիա նվազել է 99․26 տոկոսով
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա