Կաբարդինո-Բալկարիայում բերման են ենթարկել գյուղապետին, որը մարդկանց արգելել է ռուսերեն խոսել
Կաբարդինո-Բալկարիայում ձերբակալվել է պաշտոնյա Թախիր Սոզաևը, որը տեղի բնակիչներին արգելել է օգտագործել ռուսերենը։ Այս մասին հայտնում է Telegram-channel-ը։
Տղամարդը աշխատում էր որպես Բելայա Ռեչկա գյուղի ղեկավար։ 2021 թվականի դեկտեմբերին նա գյուղական խանութներում աշխատող վաճառողներին արգելել է Կարաչայ-Բալկարից բացի խոսել որևէ այլ լեզվով: Պաշտոնյան նաև հրահանգել է հրաժարվել ռուսերեն խոսող հաճախորդների սպասարկումից։
Բացի այդ, Սոզաևը մեկ անգամ չէ, որ խոսել է բալկարների բացառիկության մասին և հայտարարել, որ Բելայա Ռեչկա գյուղի տարածքները պետք է պատկանեն միայն նրանց։ Հողերի վաճառքը ռուսներին ու կաբարդացիներին, նրա կարծիքով, պետք է արգելվի։
Այս պահանջները գրավել են իրավապահ մարմինների ուշադրությունը, և պաշտոնյան կալանավորվել է 2022 թվականի հուլիսի 2-ին։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ծայրահեղական գործունեություն ծավալելու հրապարակային կոչերի համար։
Դրանից հետո գյուղապետարանի շենքում հրդեհ է բռնկվել։ Ոստիկանությունը ենթադրում է, որ դա կազմակերպել են Սոզաևի կողմնակիցները։
Հարակից հրապարակումներ`
- Մենք ասում ենք անգլերենն էլ այո, ռուսերենն էլ այո, ֆրանսերենն էլ այո, վրացերենն էլ այո. Վահրամ Դումանյան
- Ռուսերենը պաշտոնական լեզու է դարձել ՖԻՖԱ-ում