Պուտինն առաջարկել է Լուգանսկի համար մարտերին մասնակցած ստորաբաժանումներին հանգիստ տրամադրել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուս զինծառայողները, ովքեր կռվել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության համար, պետք է հանգստանան և զարգացնեն իրենց կարողությունները։ RT-ն հայտնել է, որ այդ մասին Պուտինն ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ։
«Այն ստորաբաժանումները, որոնք Լուգանսկի ուղղությամբ մասնակցել են ակտիվ մարտական գործողություններին և հասել են հաջողությունների, հաղթանակների, իհարկե, պետք է հանգստանան, բարձրացնեն իրենց մարտունակությունը»,-ասել է ՌԴ ղեկավարը։
Շոյգուն իր հերթին Պուտինին ասել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 5,4 հազար մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Քիսինջեր. Չեմ ասել, թե Ուկրաինան պետք է հողերը հանձնի Ռուսաստանին
- Բորշը, որպես ուկրաինական ուտեստ, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում
- Քիսինջերը թվարկել է ուկրաինական հակամարտության երեք հնարավոր ելքերը
- ՆԱՏՕ-ն չի բացառում ժամանակակից զենքի փոխանցումը Ուկրաինային
- Զելենսկին Սիրիային պատժամիջոցներ է խոստացել Դոնեցկն ու Լուգանսկը ճանաչելու դեպքում
- Տոկաևը ՌԴ-ում հայտարարել է, որ իր երկիրը չի ճանաչի Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան