Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցվեցին
Այսօրվանից դադարեցված են Գագիկ Ջհանգիրյանի բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները։
Խորհուրդը որոշումն ընդունել է այսօր.
«Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Վրեժի Ջհանգիրյանի կողմից 2022 թվականի հուլիսի 1-ին ներկայացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 2-րդ մասով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐ Ո Շ ՈՒ Մ Է
1. Գագիկ Վրեժի Ջհանգիրյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները 2022 թվականի հուլիսի 4-ից համարել դադարած»։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին հայտնի դարձավ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ա հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից։
«Առողջական խնդիրների պատճառով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։
Դրանից օրեր առաջ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը Ջհանգիրյան մասնակցությամբ սկանդալային ձայնագրություն էր հրապարակել։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն հասկացե՞լ է, որ իրեն էլ էին կուտ տալիս, թե՞ ԵՄ-ն Ջհանգիրյանի հետ հասարակությանն էր կուտ տալիս.Վարդևանյան
- Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել
- Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել է
- Պարոն Ջհանգիրյանը վիրահատության է ենթարկվելու հեսա, կամ արդեն այս պահին վիրահատության է. Դավիթ Խաչատրյան
- Վահագն Խաչատուրյանը՝ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրության մասին. Հաճելի պատմություններից չէ
- ԲԴԽ. Ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Գ. Ջհանգիրյանի իմացության