Վարդազարյանի փաստաբանը միջնորդել է հետաձգել ԲԴԽ նախագահի ընտրությունը
ԲԴԽ լիազորությունները դադարեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Միքայելյանին՝ ԲԴԽ նախագահի ընտրությունը հետաձգելու, ինչպես նաև բողոքի քննությունը մինչև նախագահի ընտրությունը քննելու վերաբերյալ։
Միջնորդության տեքստը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ռուբեն Վարդազարյանը, որի լիազորությունները ԲԴԽ որոշմամբ դադարեցվեցին հունիսի 23-ին հրապարակած որոշմամբ։
Հուլիսի 1-ին Օրբելյանը բողոք էր ներկայացրել այդ որոշման դեմ։
Հիշեցնենք, որ մինչ հունիսի 23-ի որոշումը լիազորությունները կասեցված Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր ձայնագրություն ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ։ Օրեր առաջ Ջհանգիրյանը հրաժարական տվեց։ Այսօր ԲԴԽ-ն պետք է նախագահ ընտրի։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ռուբեն Վարդազարյանը իր դեմ հարուցված կարգապահական վարույթի որոշումը հնարավոր է բողոքարկի
- Արտակ Զեյնալյանը չպատասխանեց Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի զրույցի ձայանգրությանը վերաբերյալ հարցին
- Բաբայան. Եկեք հիշենք Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ սկսված քրեաքաղաքական հետապնդման առիթը
- «Ժողովուրդ». Ինչ տեղեկություն է հայտնել Վարդազարյանը նախաքննական մարմնին
- Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվեցին
- «Ժողովուրդ». Ռուբեն Վարդազարյանին կանչել են քննչական կոմիտե՝ բացատրություն տալու
- Ով է դրդել Գագիկ Ջհանգիրյանին ստիպել Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ․ Ավետիք Իշխանյան
- ԲԴԽ-ն՝ Վարդազարյանի լիազորությունների դադարեցման մասին
- Դատախազությունն արձագանքում է Վարդազարյանի հրապարակած ձայնագրությանը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան