Վրաստան ցորենի ներկրումը դադարեցվել է
Վրաստանի ցորեն և ալյուր արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Սիլագավան հայտնել է, որ Վրաստան ցորենի ներկրումը գրեթե 2 ամսով դադարեցվել է, իսկ հացի ալյուրը ներկրվում է միայն Ռուսաստանից. հետևաբար, երկիրը ցորենի պաշարներ չունի։ Այս մասին գրում է «Ալիք մեդիա»-ն՝ հղում անելով Batumelebi.ge-ին։
Նշվում է, որ Ուկրաինան և Ռուսաստանը ցորենի խոշոր մատակարարներից են, ուստի ցորենի հետ կապված արդեն խնդիրներ են եղել։
Ցորենի և ալյուր արտադրողների ասոցիացիան նշել է, որ «ՄԱԿ-ի հանձնարարականի համաձայն՝ երկրներում պետք է լինեն ցորենի 2 ամսվա պաշար, թեև Եգիպտոսը ստեղծել է 6 ամսվա պաշար։ Հարևան Ադրբեջանը եռամսյա մատակարարում է սկսել և արգելել է արտահանումը, Հայաստանն էլ արգելել է արտահանումը, իսկ Ղազախստանը՝ քվոտաներ մտցրել»:
Ըստ ասոցիացիայի՝ Վրաստանը ոչ պաշարներ ունի, ոչ էլ ցորեն, ինչի պատճառով էլ վերջին մեկ ամսվա ընթացքում գործարանները դադարեցրել են աշխատանքները։ Վրաստանին մնացել է ալյուր ներկրել «բռնազվթած» պետությունից՝ Ռուսաստանից։ Կառավարությունն արգելել է Վրաստանից ցորենի արտահանումը, թեև երկիրն իրականում ցորեն չունի։
Գյուղատնտեսության նախարարությունից հայտնել են, որ ընթացիկ ժամանակահատվածում մթերման խնդիր չկա։
«Ռուսաստանից ցորենի փոխարեն այսօր երկիր է ներկրվում շատ ավելի էժան ալյուր։
Անցյալ տարի մենք ստացել ենք 138 հազար տոննա տեղական ցորեն, այս տարի, կարծում ենք, այն կկազմի 160-170 հազար տոննա»,- ասել է շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գիորգի Խանիշվիլին։
Սակայն, ըստ նրա՝ տեղական ցորենը կազմում է Վրաստանի տարեկան սպառման 15-20 տոկոսը։
Վերջին տարիներին Ռուսաստանից Վրաստան հիմնականում ցորեն էր ներկրվում, ինչը բացատրվում էր դրա համեմատաբար ցածր գնով։ Սակայն Ռուսաստանի կողմից ցորենի արտահանման հարկի, իսկ ալյուրի արտահանման վրա զրոյական հարկ սահմանելու պատճառով Ռուսաստանից ցորենի ներմուծումը Վրաստան կրճատվել է, և վերջերս այն գրեթե ամբողջությամբ դադարեցվել է։
Ցորենի փոխարեն Ռուսաստանից սկսվել է հիմնականում ալյուր ներկրվել, ինչը դադարեցրել է նաև ալրաղացների աշխատանքը։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը 1 տարով կարգելի ցորենի և գարու արտահանումը
- Վրաստանում ցորենի ներկրումը նախորդ տարվա համեմատությամբ 90 տոկոսով նվազել է
- Վրաստան ցորենի ներկրումը նվազել է Ուկրաինայում պատերազմի հետևանքով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան