Տիմոշենկոն անընդունելի է անվանել Ռուսաստանի հետ ցանկացած խաղաղ համաձայնագրի կնքումը
Ուկրաինայի կառավարության նախկին ղեկավար (2007-2010) Յուլիա Տիմոշենկոն Կիևի համար անընդունելի է համարում Մոսկվայի հետ խաղաղ համաձայնագրի կնքումը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Սա անընդունելի է Ուկրաինայի համար: Խաղաղության պայմանագիրը պատրանք է, և միակ ելքը հաղթանակն է ճակատամարտում: Ցանկացած խաղաղ համաձայնագիր միայն առաջին քայլն է լինելու դեպի նոր պատերազմ», - ասել է նա կիրակի օրը The Daily Telegraph-ում հրապարակված հարցազրույցում:
Տիմոշենկոն նաև մեղադրել է Ռուսաստանին հակամարտությունը ձգձգելու փորձի մեջ՝ ՆԱՏՕ-ի երկրների միջև հակասությունները սրելու համար, և դաշինքին կոչ է արել մեծացնել զենքի մատակարարումները Կիևին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության խնդրանքին։ Դրանից հետո ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև մի շարք այլ պետություններ լայնածավալ պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի Դաշնության դեմ և ավելացրին զենքի մատակարարումները Ուկրաինայի իշխանություններին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին