Հարկադիր կատարումն էլ անցավ «անկանխիկին»
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն իրազեկում է․
«Հարգելի՛ քաղաքացիներ,
տեղեկացնում ենք, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու հանգամանքով պայմանավորված՝ սույն թվականի հուլիսի 1-ից սկսած կատարողական վարույթի շրջանակում պահանջատիրոջ օգտին բռնագանձված և պարտապանին վերադարձման ենթակա գումարները կատարողական վարույթի կողմերը կարող են ստանալ միայն անկանխիկ եղանակով, ինչի համար անհրաժեշտ է նախապես Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացնել շահառուի բանկային համապատասխան հաշվեհամարը։
Միայն անկանխիկ եղանակով են իրականացվելու նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդին մասնակցելու նպատակով աճուրդի մասնակցի կողմից հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասնակցության համար նախատեսված հաշվին (900013288031) լոտի մեկնարկային գնի 5-ի չափով նախավճարի վճարումը և հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող մասնակցի կողմից լոտի գնման գնի վճարումը, ինչպես նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասնակիցներին օրենքով նախատեսված դեպքերում հարկադիր էլեկտրոնային աճուրդին մասնակցելու համար վճարված նախավճարի և գույքի գնման գնի վերադարձը»։
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ-ը պատրաստ է անկանխիկ գործառնությունների մասով պատշաճ վերահսկողություն իրականացնել
- ԿԲ հայտարարությունը՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ
- 300 հազար դրամի անկանխիկ գործարքների պահանջը կկրճատի՞, թե՞ կավելացնի տնտեսության ստվերը
- Հուլիսի 1-ից 300,000 դրամը գերազանցող գործարքը՝ միայն անկանխիկ
- Կազմակերպությունները պատրաստ են հուլիսի 1-ից 300 հազար դրամը գերազանցող անկանխիկ գործարքներին. Հովհաննես Խաչատրյան
- Անկանխիկ դրամական միջոցների քարոզ անող Ներսես Երիցյանն իր միջոցները պահում է կանխիկ եղանակով․ Արեգնազ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին