«Սիրում եմ քեզ իմ մադըր թանգ». Ինչ լեզվով են խոսում Հայաստանի փողոցները մեզ հետ
«Ակն ընդ ական» վավերագրողների համայնքը ստեղծում է վավերագրական ֆիլմեր՝ ներկայացնելով, թե ինչ է նշանակում հայ լինել այսօր և ինչ է նշանակել դարեր առաջ։
«Արվեստագետների և գրողների այս համայնքի նպատակն է կանխարգելել քաղաքական անհեռատեսության պատճառով հնարավոր ողբերգությունները, և ոչ թե ողբերգությունից սնվել, ինչպես ընդունված է արվեստում։
«Ակն ընդ ական» վավերագրական խմբի առաջնային մտահոգությունը հայերի իրավունքների պաշտպանությունն է, ազգային հպարտությունը վերականգնելն ու պահպանելը։ Այդ տրամաբանությամբ «Ակն ընդ ականի» ներկայիս գլխավոր խնդիրը վավերագրության միջոցով հայերի շահերը չներկայացնող իշխանությունից ազատվելն ու թուրքական մոլագար ծավալապաշտությանը դիմադրելն է։
Ակն ընդ ական՝ և՛ աչքի դեմ աչք, և՛ ականի դեմ աչք»,- նշված է aknandakan.org կայքում։
Ներկայացնում ենք «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքի ստեղծած «Սիրում եմ քեզ իմ մադըր թանգ» ֆիլմը.
«Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ լեզվով են խոսում Հայաստանի փողոցները մեզ հետ, ինչ անուններով են կոչում սրճարանները, գեղեցկության սրահները, խանութները և ծառայություն մատուցող մյուս հիմնարկները։
Օրինակ՝ Բիգ ընդ Թեյսթի, Ֆանի Դոգ Հաուս, էնգրի Չիքեն։
Կամ՝ Չըչիլզ Թեյլոր Սիգար Լաունջ Թեյլորինգ Հաուս, Նուահուլե սթոր։
Կամ էլ՝ Շի, Լայք, Թոփ, Բլեք, Միթ։
Մայրենիի հանդեպ այս զավեշտը ներկայացնում ենք «Մադըր թանգ» աշխատանքում։ Ինջո՛յ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան