Tesla-ն կրճատել է էլեկտրական մեքենաների արտադրությունը
Ընթացիկ տարվա II եռամսյակում Tesla-ի կողմից էլեկտրական մեքենաների արտադրությունը նվազել է Չինաստանի Շանհայի գործարանում արտադրությունը դադարեցնելու պատճառով։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Financial Times-ը։
Այսպիսով, ապրիլ-հունիսին Tesla-ն արտադրել է 258,580 ավտոմեքենա, ինչը 15,3%-ով պակաս է 2022 թվականի առաջին եռամսյակի համեմատ։ Ընդ որում, սպառողներին է առաքվել 254 695 ավտոմեքենա (-7,9%-ով պակաս այս տարվա առաջին եռամսյակի համեմատ)։
Նշվում է, որ աշխատանքների արդյունքների վրա բացասաբար են ազդել բաղադրիչների մատակարարման ընդհատումները և մարտի վերջին COVID-19-ի պատճառով Շանհայի գործարանի աշխատանքի դադարեցումը:
Հարակից հրապարակումներ`
- Մասկը սպառնում է աշխատանքից հեռացնել Tesla-ի այն աշխատակիցներին, ովքեր չեն վերադառնա հեռավար աշխատանքից
- Tesla էլեկտրամեքենան՝ ավտոպիլոտով, բախվել է ինքնաթիռին
- Իլոն Մասկը վաճառել է Tesla-ի 963 մլն դոլարի բաժնետոմսեր
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան