Ջերմաստիճանը կբարձրանա
Հայաստանի տարածքում հուլիսի 4-ի կեսօրից հետո Սյունիքում և Արցախում, 8-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 05-07-ին, 09-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վրկ արագությամբ: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-9-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում հուլիսի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ: