Արցախից ահազանգում են՝ Կանաչ ժամ հայկական եկեղեցին լրիվ ավերվել է ադրբեջանցիների կողմից
Արցախի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը ահազանգում է ու նաև հրավիրում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունը՝ Շուշիի Հովհաննես Մկրտիչ կամ Կանաչ ժամ հայկական եկեղեցին լրիվ ավերվել է ադրբեջանցիների կողմից, այժմ այն վերանորոգման անվան տակ վերածվում է ուղղափառ եկեղեցու։
«Շուշիի հուշարձանների մեջ առանձնակի հետաքրություն է ներկայացնում Վերին թաղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ կամ Կանաչ Ժամ եկեղեցին: Կանաչ Ժամ է (կանաչ եկեղեցի) կոչվել այն պատճառով, որ ժամանակին եկեղեցու գմբեթը եղել է կանաչ գույնի: Եկեղեցու զանգակատան մուտքի վերնամասում առկա է կառուցման տարեթվի մասին արձանագրություն . «Բաբայան Ստեփանոս Հովհաննես: Վախճանված Մկրտիչ եղբոր հիշատակին, 1847»:
Վերջերս սոցիալական ցանցերի օգտատեր ոմն Էլնուր Ալլահվերդիևը վերադարձել է Կանաչ ժամ եկեղեցին ռուսականացնելու անշնորհակալ գործին: Հարկ է նշել, որ եկեղեցու ռուսականացման տենդը Ադրբեջանում նոր երևույթ չէ: Ժամանակին Ֆուադ Ախունդովն էր անհիմն կերպով այն համարում «ռուս ուղղափառների»: 1960-ականների կեսերին Բաքվում որոշվեց քшնդել քաղաքի հայկական մասը ՝ ադրբեջանցի վերաբնակիչների համար «բնակելի տարածքը» ընդլայնելու և իհարկե Շուշիի հայկական հետքերը վերшցնելnւ համար: Այդ ընթացքում քшնդվել են հայկական երեք՝ և պահպանված ռուսական մեկ եկեղեցիները, nչնչшցվել մի քանի հայկական գերեզմшնшտներ ՝ գեղեցիկ խաչքարերով և հnւշшրձшններով:
«Կանաչ ժամ» եկեղեցին, որը Ֆուադ Ախունդովը անհիմն համարում է «ռուս ուղղափառների», վերածվել է պատկերասրահի:
Իսկ որն է Հովհաննես Մկրտիչ եկեղեցու նախապատմությունը: Պահպանվել է վկայություն, համաձայն որի, 1840թ. իշխանությունների հատուկ կարգադրությամբ, ապագա Վերին Թաղ են տեղափոխվել Ներքին Թաղի մահմեդական միջավայրում ապրող բոլոր հայերը 56 ընտանիք (ՀԱԱ Арм. Ֆ. 56. ց. 1.. գ 2199. թ.1 -2), ովքեր Ներքին Թաղում ունեին քարաշեն, փայտյա ծածկով Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչը խոսում է թաղամասում հայերի ծանրակշիռ թվակազմի մասին): Փաստաթղթում ասվում է, որ մահմեդականների կողմից հայերը ճնշումների էին ենթարկվում, ինչը հանգեցրել է վերջիններիս վերաբնակեցմանը (ՀԱԱ Арм. Ֆ. 56. ց. 1.. գ 2199. թ.1 -2):
Այդ նույն փաստաթղթից պարզ է դառնում, որ Վերին Թաղ տեղափոխվելուց հետո, նոր տեղում կառուցվել է փայտաշեն մատուռ, որը պահպանվել է մինչև 1848թ, երբ նրա տեղում կառուցվել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ քարաշեն եկեղեցին: Հետաքրքիրն այն է, որ երկար ժամանակ այդ եկեղեցին կոչվում էր Վերին Թաղի Սուրբ Աստվածածնի եկեղեցի: Քաղաքի ստորին մասում, մոտովորապես այժմյան ծածկած շուկայի տեղում էր գտնվում ռուսական դասական ճարտարապետական մոտիվներով կառուցված բյուզանդածես ուղղափառ եկեղեցի, ռուսական պաշտոնյաների և կայազորի համար, որը դժբախտաբար չի պահպանվել: Դրան կանդրադառնանք առանձին:
Ինչ վերաբերվում է Էլնուրի մտքի ճամարտակմանը ուղղափառ եկեղեցուն հարիր գմբեթի վերաբերյալ, ապա դա ընդամենը ժամանակի ճարտարապետական ոճի ազդեցության հետևանք էր, որը սակայն չի պահպանվել, երբ արցախյան առաջին պատերազմի ժամանակ ավերված եկեղեցին հետագայում վերականգնվել է:
Կարող է վաղն էլ Էլնուրը Դադիվանքի ռուսականացման փորձով ներկայանա, ի՞նչ իմանաս»,- նշում են Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունից։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը ոչնչացրել է Մեծ թաղեր գյուղի Մանկավարժների պուրակն ու արձանագրությունը. monumentwatch.org
- Զախարովան՝ ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական հուշարձանները վանդալիզմի ենթարկելու մասին
- Ադրբեջանը վարում է հայկական մշակութային ու պատմական հետքը Արցախի տարածքից բնաջնջելու հստակ ծրագրային քաղաքականություն. monumentwatch.org
- Քարինտակի սբ. Աստվածածին եկեղեցին ենթարկվում է վանդալիզմի.monumentwatch.org
- Վանդալիզմ Հադրութում. ադրբեջանցիները հանել են Սպիտակ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը
- Ադրբեջանն այժմ ուրիշ տակտիկա է ընտրել. Համլետ Պետրոսյան
- Հուշարձանները ոչնչացնող Ադրբեջանը փորձում է անհիմն մեղադրանքներով քողարկել իր կողմից իրականացված վանդալիզմի դեպքերը
- «Գյուտարար» Մոբիլին որոշել է աղվանական հայտարարել օկուպացված Հադրութի 17-19-րդ դարերի հայկական խաչաքանդակները. monumentwatch.org
- Ադրբեջանն առաջարկում է Շուշին ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «ստեղծարար քաղաքաների ցանցում». monumentwatch.org
- Նոր մզկիթների հիմնարկեք՝ Արցախի օկուպացված հայկական բնակավայրերում. monumentwatch.org
- Ադրբեջանցիների վանդալիզմի հերթական փաստը
- Ադրբեջանցիներն իրենց վանդալիզմով շատ նման են թուրքերին և իսլամիստ ահաբեկիչներին. ռուս փորձագետ
- Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին որպես Ռուս ուղղափառ եկեղեցի ներկայացնելու մասին. monumentwatch.org
- Տիգրանակերտի դեպքում ադրբեջանցիները չգիտեն՝ մեզ ինչի մեջ մեղադրեն. Համլետ Պետրոսյան
- Ադրբեջանի այս գործողությունները վանդալիզմի դրսևորում են, նպատակ ունեն հայկական ինքնությունից զրկել Շուշիի Մայր տաճարը. ԱԳՆ
- Արցախում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը պետք է կասեցնել, այլապես ուշ կլինի, ինչպես Նախիջևանում
- Մատաղիսի եկեղեցու վանդալիզմի դեպքը կներկայացվի միջազգային մարմիններին. Արման Թաթոյան
- Օկուպացված Շուշիում ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել ԽՍՀՄ պետական գործիչ Հովհաննես Թևոսյանի հուշարձանը
- Համլետ Պետրոսյան. Այն, ինչ անում է Ադրբեջանը` Դադիվանքն այն ստեղծողներից բռնությամբ խլելու ակտ է, մշակութային եղեռն
- Համլետ Պետրոսյան. Հայ մշակույթը հայտնվելու է շնաբարո ծաղրուծանակի ներքո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան