Թող ՔՊ-ն հունիսի 3-ի ԱԺ հայտարարությունն ընդունի, մենք բոլոր մանդատներն էլ կդենք, մեր կողմից պարգևավճարն էլ կտանք իրենց.Վարդևանյան
«Իշխան Սաղաթելյանը մանդատների հարցով շատ լավ ձևակերպում տվեց, թող հունիսի 3-ի արտահերթ նիստի ԱԺ հայտարարության տեքստը ՔՊ-ն ընդունի, մենք բոլոր մանդատներն էլ կդենք, պաշտոններն արդեն դրել ենք, մեր կողմից էլ պարգևավճարն կտանք իրենց»,-այսօր դեպի ԵՄ գրասենյակ նախատեսված բողոքի երթի ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով մանդատները վայր դնելու ընդդիմության հնարավոր քայլի մասին հարցին:
Նրա խոսքով՝ պատգամավորական մանդատները պետք է ծառայեցվեն կարևորագույն օրակարգի համար, որոնցից մեկը վարչապետ ընտրելն է:
Դիտարկելով հարցը, թե ընդդիմության մանդատները դնելն ինչ հետևանքի է բերելու՝ պատգամավորն ասաց, որ կա Սահմանադրությամբ նախատեսված կարգավորում, որ ԱԺ-ն պետք է համալրված լինի ընդդիմադիր քվոտաներով, դրանց մեջ է նաև ԱԺ փոխխոսնակի պաշտոնը, որը ներկայում համալրված չէ:
Ըստ Վարդևանյանի՝ թափուր պաշտոնները Սահմանադրության խախտում են, բայց դա օրվա իշխանության համար խնդիր չէ:
«Հիմա այս պայմաններում, եթե ընդդիմադիրները մանդատները դնում են, բայց Սահմանադրությունն ուղղակի հետևանք չի նախատեսում, դա խնդիր առաջացնելո՞ւ է: Իրենց համար անգամ խնդիր չի առաջացնում, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված չէ, որ Բերձորը պետք է հանձնել, բայց հանձնում են»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Վարդևանյանն իշխանություններին հորդորեց ընդիմությանը մանդատից զրկելու գործընթացն սկսել իրենից:
Նա նաև նկատեց, որ Հայաստանն ապրում է մի իրականության մեջ, որտեղ երկրի թիվ մեկ պաշտոնյան՝ Նիկոլ Փաշինյանը, կարող է ասուլիս տալ, խոսել պատերազմի սպառնալիքի մասին և դրա հաջորդ օրը ԱԺ-ն պաշտոններ քննարկի, ընդդիմադիրներին պաշտոններից զրկելու որոշում ընդունի:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն հասկացե՞լ է, որ իրեն էլ էին կուտ տալիս, թե՞ ԵՄ-ն Ջհանգիրյանի հետ հասարակությանն էր կուտ տալիս.Վարդևանյան
- Հուլիսի 5-ին՝ երթ, հուլիսի 8-ին՝ հանրահավաք. «Դիմադրության» շարժման առաջիկա անելիքները
- «Դիմադրություն» շարժման երթը՝ Երևանի կենտրոնական փողոցներով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան