Բրյուսել զեկուցեք, որ ՀՀ քաղաքացիները «Մեզ ասում են ամոթ». Գեղամ Մանուկյանը՝ ԵՄ երևանյան ներկայացուցչության աշխատակիցներին
«ԵՄ մի ամբողջ դեսպանատան աշխատակիցներն այս ամիսներին, վերջին 4 տարիների ընթացքում լռությամբ այս շենքը վերածել են ամոթի շենքի: Իրականում այն գաղափարները, որոնք ունի ԵՄ-ն, բոլորը Հայաստանում բռնաբարվում են»,-ԵՄ երևանյան ներկայացուցչության դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ ԵՄ դեսպանատունը աչք է փակում իշխանությունների բոլոր անօրինականությունների, քաղաքական հետապնդումների, դատարանների դեմ հարձակումների, ամեն օր մեկ մարդու կամքով օրենքները փոխելու այն խայտառակ պրակտիկայի դեմ, որը եղել է վերջին 4 տարվա ընթացքում:
Գեղամ Մանուկյանը նկատեց, որ այսօր ԵՄ երևանյան գրասենյակը պետք է զեկուցի կենտրոնական գրասենյակ, թե ՀՀ քաղաքացիներն ինչում են «ամոթ» ասում ԵՄ դեսպանատանը:
«Վստահաբար, սրտները կախ, բայց գրելու են, որ անցնող տարիներին իրենք Հայաստանում պաշտպանել են հակաժողովրդավարությունը, բռնատիրությունը, անօրինականությունը, քաղաքական հետապնդումները, որի արդյունքն են, այստեղ դեսպանատան դիմաց բողոքի ցույց անողների ձեռքում բռնած մեր հայրենակիցների լուսանկարներն են, որոնք տասնյակներով անօրինական հայտնվել են ճաղերի հետևում»,-հայտարարեց Մանուկյանը և մատնացույց անելով ցուցարարների ձեռքում պահած պաստառի լուսանկարին, հավելեց. «Հայաստանի դատական համակարգի թիվ մեկ բռնաբարողի՝ Ջհանգիրյանի կողքին շատ հանգիստ նստած է ԵՄ պատվիրակության ղեկավարը և նույնիսկ այդ օրը ԵՄ դեսպանատնից լուռ մնացին, երբ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մուտք գործել այն դահլիճը, որտեղ իրենք են նստած և իբր խոսում էին ժողովրդավարության և դատական համակարգի բարեփոխումների մասին»:
Դիմելով ԵՄ պատվիրակության աշխատակիցներին՝ ընդդիմադիր պատգամավորն հորդորեց, որ նրանք այսօր Բրյուսել զեկուցագիր ուղարկելիս, իրենց ղեկավարների առաջ լինեն ազնիվ և արձանագրեն, որ ՀՀ արժանապատիվ քաղաքցին իրենց ասլ է «ամոթ», քանի որ գրասենյակը կողմ է բռնատիրությանը, որ շաբաթներ առաջ դեսպանատան հարող տարածքում տեղի է ունեցել քաղաքացիների ջարդ, որին լուռ են մնացել, ինչպես նաև՝ հարյորավոր քաղաքացիների բերման ենթարկելու և դատարանները բռնաբարելու դեպքերով:
«Այս ամենն ասեք զեկուցագրում ու վերջում ավելացրեք. «Մեզ ասում են ամոթ»: Քանի, որ դուք եք դիվանագետները, այդ ամոթը տարածվելու է ամբողջ ԵՄ-ի ղեկավարության վրա, Բրյուսելի վրա և, օր առաջ ձեզնից ազատվելով, միգուցե Հայաստանում ԵՄ-ի նկատմամբ վերաբերմունքը փոխվի»,-հայտարարեց Գեղամ Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Թող ՔՊ-ն հունիսի 3-ի ԱԺ հայտարարությունն ընդունի, մենք բոլոր մանդատներն էլ կդենք, մեր կողմից պարգևավճարն էլ կտանք իրենց.Վարդևանյան
- ԵՄ-ն հասկացե՞լ է, որ իրեն էլ էին կուտ տալիս, թե՞ ԵՄ-ն Ջհանգիրյանի հետ հասարակությանն էր կուտ տալիս.Վարդևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին